Friday, 26 04 2024
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել

Գնաճը դուրս չի գա վերահսկելիության տիրույթից․ Առաջիկա ամիսներին գնաճի մեղմացում կնկատվի

Հայաստանում տարբեր ապրանքների մասով գնաճը շարունակվում է։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 7.5%-ով, իսկ ապրիլի համեմատ 1.0% գնանկում է արձանագրվել: Միսը, շաքարավազը, յուղերն ու ճարպերը շարունակել են թանկանալ։ Մսամթերքը մեկ տարում թանկացել է 5․3%-ով, իսկ նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ 0․9% գնաճ է արձանագրվել: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, գրանցվել է 43.3%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.9% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020-ի մայիսի համեմատ, արձանագրվել է 33.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 3.6% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, կազմել է 84.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 6.0%): Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020-ի մայիսի համեմատ, արձանագրվել է 14.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 4.8% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, արձանագրվել է 8.7%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.0% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, կազմել է 8.7%, 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.7%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 8.7% և 1.5%: 2021թ. մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.5%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.6%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.7% գնաճ:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շարունակվող գնաճին ներկայումս էլ նպաստում են արտաքին գործոնները։ Իսկ եթե դիտարկում ենք ներքին գործոնները, ապա դրանց հիմքում ևս բավական նշանակալի արտաքին բաղադրիչներ կան․«Ամբողջ աշխարհում վերջին 1 տարվա ընթացքում հենց պարենամթերքի գնաճ է գրանցվել, որը ավելի շատ կարելի է համարել համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանք։ Վերջին 10 տարվա մեջ պարենամթերքի նման գնաճ չէր արձանագրվել։ Խոսքն ավելի շատ առաջին անհրաժեշտության ու ամենօրյա օգտագործման պարենամթերքի մասին է՝ հացամթերք, ձավարեղեն, բուսական յուղ; Այս ապրանքների դեպքում գնաճը երկնիշ էր՝ 20-30 և մինչև 50 տոկոս ։ Այս աճը չէր կարող մեր վրա չանդրադառնալ։ Կար նաև վառելիքի գների աճի ազդեցությունը։ Դա չէր կարող մյուս ապրանքախմբերի վրա ազդեցություն չթողնել։ Աշխարհում և հատկապես զարգացող տնտեսություններում բարձր գնաճային ֆոն կա։ Նույնն էլ ԵԱՏՄ երկրներում։ Ընդ որում որոշներում ավելի բարձր է գնաճը, քան մեզ մոտ։ Գնաճը զուտ հայաստանյան երևույթ չէ»,-ընդգծեց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է փոխարժեքով պայմանավորված գնաճին և փոխարժեքի կայունացմանը, ապա Քթոյանի խոսքով դրամը կայունացում արձանագրել է, բայց եթե երևույթին նայում ենք տարեկան կտրվածքով, ապա մեկ է արձանագրվում է գնաճի բարձր մակարդակ․«Դրամի անկայունությամբ պայմանավորված գործոնի որոշակի թուլացում կա, բայց այնուհանդերձ ներմուծումը շարունակում է թանկ մնալ։ Եթե դրամի կայունացում կա, դա բնավ չի նշանակում, որ ներմուծումը պետք է ավելի էժանանա, քան եղել է։ Կրկնում եմ՝ գնաճի վրա ազդեցության առաջնային գործոնը դրսի շուկաներում պարենամթերքի գնի բարձրացումն է»,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ գնաճային միտումները դեռևս որոշակի ժամանակ կպահպանվեն։ Եթե համեմատում ենք հունվար-ապրիլ, հունվար- մայիս ամիսները, ապա գնաճի որոշակի արագացում է նկատվում նախորդ ժամանակահատվածի նկատմամբ, բայց, մեր զրուցակցի խոսքով, գնաճը դուրս չի գա վերահսկելիության տիրույթից․«Այն արտաքին գործոնները, որոնք որ կան, երկարաժամկետ էֆեկտ չեն կարող ունենալ։ Այստեղ խոսքը կարճաժամկետ և միջնաժամկետ էֆեկտի հարց կա և կարելի է սպասել, որ առաջիկա ամիսներին գնաճային արագացումը որոշակիորեն կմեղմվի։ Գործիքներ էլ կան, որոնք գնաճի արագացումը մեղմում են։ Չնայած որ դրանք մեր իրավիճակում այնքնա էլ ցանկալի չեն, որովհետև մենք ունենք ճգնաժամ և պետք է պահանջարկը խթանող քաղաքականություն իրականացվի, ինչը նպաստում է գնաճին։ Այսինքն այստեղ լուրջ երկընտրանքի հարց կա»,-եզրափակեց Արմեն Քթոյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում