Սիրիական տանկերը ներխուժել են Թուրքիային սահմանակից երկու քաղաքներ այն բանից հետո, երբ Անկարան կոչ էր արել դադարեցնել արյունահեղությունը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով տեղի իրավապաշտպաններին:
Իրավապաշտպանները նշում են, որ համանման գործողություն իրականացվում է նաև Սերմին քաղաքում:
Ըստ նրանց՝ 12 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև զինվորականների 10 ավտոբուս ներխուժել են քաղաք։ Սպանվել է մի կին:
Հիշեցնենք, որ սիրիական բանակի և նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդների միջև մի քանի ամիս շարունակ ծանր բախումներ են ընթանում:











































