Երկրորդ զորամիավորումում մայիսի 4-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ապահովման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վիճակը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։