«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
«Ժամը 11.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց, որոնցից 9-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է ՃՈ հաղորդագրության մեջ։