Թուրքիայում ձյուն է տեղացել

Հինգշաբթի օրը ձյուն է տեղացել Սև ծովի ափին գտնվող թուրքական մի քանի նահանգներում:

Ձյուն է տեղացել Արդահան, Ռիզե, Բոլու նահանգների մի շարք բարձրլեռնային գյուղերում, ինչպես նաև երկրի կենտրոնական Կայսերի նահանգի Էրջիես հրաբխի հայտնի լեռնադահուկային հանգստավայրում։

Ձյան հինգ սանտիմետրանոց շերտը ծածկել է նաև Թուրքիայի արևմտյան Բուրսա քաղաքի շրջանում գտնվող Ուլուդաղ (Օլիմպ) լեռը: AHaber հեռուստաալիքի տվյալներով ՝ անցած շաբաթ այդ շրջանում ջերմաստիճանը հասել էր + 30-ի ։

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը Twitter-ում նախազգուշացրել է սևծովյան ափին տեղատարափ անձրեւների մասին և կոչ է արել քաղաքացիներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել: