Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Այս կառավարությունն ի վիճակի չէ Ֆրանսիայի օժանդակությունը հօգուտ Հայաստանի լիարժեք օգտագործել

«Ֆրանսիայի համար ընդունելի է Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության հաղթահարման իմ առաջարկը», հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ իր հանդիպումը։

«Ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցներն ավելի շատ ներգրավված լինեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեր տարածաշրջանում կայունություն և անվատնգություն ապահովելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով՝ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է անել, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մշտական կապի մեջ է Ռուսաստանի նախագահի հետ, վերջին հեռախոսազանգը տեղի է ունեցել մայիսի 31-ին։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նույնական մոտեցում կա իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության սահմանից։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերահաստատել էր նախկինում հնչեցրած իր դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ այն, ինչ կարելի էր ակնկալել, վերայաստատվեց ևս մեկ անգամ․«Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել Հայաստանին անհրաժեշտ ցանկացած հարցում։ Բնականաբար այսօր ևս ամրապնդվեց Հայաստանի դիրքորոշումն այդ սահմանների հետ կապված վեճի հարցում։ Ըստ էության՝ սենսացիոն բան չեղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի դիտարկմամբ՝ այս կառավարությունն ի վիճակի չէ Ֆրանսիայի օժանդակությունը ի  օգուտ Հայաստանի լիարժեք օգտագործել, քանի որ շատ մեծ կախում ունի Ռուսաստանից․«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը՝ ի դեմս վարչապետի, ունեն գործողությունների համատեղ ծրագիր և այդ ծրագիրն ուղղված է Մինսկի խմբի շրջանակից Արցախի կարգավիճակի հարցը դուրս բերել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր հաստատել՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցության։ Այդ ծրագիրը հակասության մեջ է գտնվում այսօր Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, որոնք պնդում են, որ խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի Մինսկի խմբի հովանու ներքո, այսինքն՝ իրականում խոսքը գնում է այն մասին, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ու պետք է մասնակից լինեն այդ գործընթացին։ Այսօր տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, բայց այդ պետություններն են պաշտպանում հայ ժողովրդի շահերը և ոչ ՀՀ կառավարությունը։ ՀՀ կառավարությունը լիովին համագործակցում է ռուս-ադրբեջանական-թուրքական  տանդեմի հետ ու շարժվում բոլորովին հակառակ ուղղությամբ»։

Մեր զրուցակիցը նկտեց՝ շատ կարևոր է, որ Ֆրանսիան որոշեց միջամտել այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան հրավիրելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ քաղաքագետը չի գտնում, թե  Փաշինյանը որոշեց Ֆրանսիա ու Բելգիա այցելել այն բանից հետո, երբ հասկացավ, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ չեն ցանկանում օգնել․«Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի անգործությունը մեր կառավարության համար անսպասելի էր։ Դա համաձայնեցված ծրագրի շրջանակներում նախապես պայմանավորված իրավիճակ է։ Պարզապես անհնար էր չարձագանքել Ֆրանսիայի հրավերին ու Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ գնալ Փարիզ ու այնտեղ Մակրոնի հետ քննարկել ստեղծված իրավիճակը ու ևս մի անգամ արձանագրվեց, որ Ֆրանսիան թույլ չի տա ռուս-ադրբեջանական-թուրքական համաձայնագրի իրականացումը և Փարիզն անպայման պետք է լինի այդ գործընթացի մասնակից։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի հերթական առաջարկությունը՝ եռակողմ  ձևաչափով գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի՝ Ֆրանսիայի համար ընդունելի չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում