Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք, փոխանցում է 1tv.ge-ն։

Հարավաֆրիկյան շտամ է հաստատվել Վրաստանի քաղաքացու մոտ, ով ունի Դուբայում ճանապարհորդելու պատմություն: Անձը լիովին ապաքինվել է, կլինիկական վիճակը բավարար է: