Thursday, 02 07 2026
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում

Ալիևը շեղում է կոնֆլիկտի ուղղությունն Արցախից Հայաստան

Հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերի շղթան և դրանից բխող քաղաքական իրողություններն ու արձագանքները անհրաժեշտ են դարձնում մի էական արձանագրում՝ 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը արցախյան ուղղությունից տեղափոխվել է այսպես ասած հայ-ադրբեջանական միջպետական սահմանի, այլ կերպ ասած՝ «միջազգային իրավունքի» դաշտ, բայց արդեն սլաքը դեպի հայկական կողմ:

Այսինքն, եթե մինչ այդ կար այսպես ասած ադրբեջանական տարածքի «դեօկուպացիայի» միջազգային հարց, ապա այսօր կա Հայաստանի տարածքի դեօկուպացիայի հարց: Իհարկե խոսքը տվյալ դեպքում հիմնավորապես այլ բնույթի և ծագման իրողությունների, և հիմնավորապես այլ մասշտաբի տարածքների մասին է, բայց հարցը տվյալ դեպքում ուղիղ համեմատությունը չէ, այլ վեկտորի արձանագրումը:

Պատահակա՞ն է տեղափոխվել վեկտորը արցախյան ուղղությունից հայ-ադրբեջանական միջպետական ուղղություն, և արդյո՞ք այստեղ խնդիրը միայն այն է, որ Բաքուն փորձում է Անկարայի գործուն աջակցությամբ շեղել Արցախի կարգավիճակի օրակարգը, քանի որ արցախյան ուղղությամբ կենտրոնացումը այդ հարցը դարձնելու է անխուսափելի: Բանն այն է, որ արցախյան ուղղությամբ չկա կենտրոնանալու այլ հարց՝ կարգավիճակ, մարդասիրական հարցեր՝ ըստ այդմ տեղահանվածների խնդիր, արցախյան տարածքների դեօկուպացիա: Սրանք հարցեր են, որոնք Բաքվի համար քննարկելն իսկ կլինի բավականին ցավոտ, որովհետև Ալիևը լուրջ խնդիր է ունենալու սեփական հանրությանը բացատրություն տալու առումով, թե ինչու է քննարկում հարցեր, երբ տոնել է այդպիսի մեծ «հաղթանակ» և հայտարարել հակամարտությունն ավարտված: Իսկ Ալիևն այդ իմաստով ոչ միայն չի ավարտել իր լեգիտիմության լուրջ խնդիրները սեփական հանրության հետ, այլ ըստ էության իր այսպես ասած հաղթանակով «մերկացրել» է դրանք: Նախ, նրա այդ հաղթանակը ոչ թե սեփական հանրության և պետության ուժի, այլ Թուրքիայի, Պակիստանի, վարձկան ահաբեկիչների, Իսրայելի գործուն աջակցության և ՌԴ պասիվ աջակցության շնորհիվ է: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտք է բոլորին, որովհետև նրանք եկել և օգնել են պատերազմել ոչ թե Ադրբեջանին այդ օգնությունը պարտք լինելու, այլ Ադրբեջանին այդ օգնությունը պարտք տալու նկատառումով:

Հանրության հետ հարաբերությունը մնացել է չլուծված, և ավելին՝ այդտեղ խնդիրները խլացնելու հարցում ռազմական հաղթանակը ժամանակի ընթացքում կորցնելու է իր էֆեկտիվությունը: Ալիևն այդ նկատառումով է փորձում հնարավորինս երկարաձգել այն, նոր բնույթի կոնֆլիկտ ստեղծելով, կապված Հայաստանի սահմանների հետ, քանի որ արցախյան ուղղությամբ նրա ձեռքերը կապված են ռուս-խաղաղապահների առկայությամբ:Այնտեղ շատ , թե քիչ տևական սադրանք ունի արդեն բոլորովին այլ քաղաքական նշանակություն և կոնֆլիկտ է Ռուսաստանի, ոչ թե միայն Հայաստանի ու Արցախի հետ: Ահա այդ համատեքստում ուշագրավ է հնչում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին միջազգային՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդական «բուֆեր» ձևավորելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Փաշինյանը փորձում է ձևավորել մեխանիզմ, երբ Ադրբեջանը կզրկվի Հայաստանի հետ ուղիղ կոնֆլիկտի հնարավորությունից նաև հայ-ադրբեջանակյան միջպետական սահմանին լարվածության գոտիներում, գուցե ստեղծելով նախադեպ նաև հետագայում այդօրինակ իրավիճակների ծավալում կանխարգելելու նկատառումով: Զուտ առերևույթ, ֆունկցիոնալ տրամաբանության տեսանկյունից տարօրինակ է, երբ Հայաստանի հանրապետությունը ոչ թե հստակորեն պաշտպանում է իր սուվերեն տարածքը հակառակորդի ոտնձգությունից, այլ դա թույլ չտալու համար դիմում է միջազգային դիտորդական կամ ըստ էության խաղաղապահ մեխանիզմի: Մյուս կողմից սակայն, ակնառու է, որ հետպատերազմյան իրավիճակը դուրս է ստանդարտից և այն կարիք ունի որևէ կերպ կառավարվելու, հաշվի առնելով նաև, որ երկկողմ դիմակայության հարթությունից բացի կա նաև ուժային կենտրոնների հարաբերության և շահերի խնդիրը: Հայաստանը փորձում է այդ խնդիրը ռիսկի աղբյուրից վերածել հնարավորության:

Փաշինյանը թերևս ակնկալում է այդ կերպ սահմանի հարցը բերել մի ռեժիմի, երբ Ալիևը կմնա արդեն ոչ թե Հայաստանի հետ դեմ առ դեմ, այլ իր հանրության, մանևրի հնարավորությունից զրկվելով թե արցախյան, թե հայ-ադրբեջանական միջպետական ուղղություններում: Կստացվի, թե ոչ, սա արդեն այլ հարց է, հաշվի առնելով և այն, որ այդ քաղաքականությունը չունի բացարձակ արդյունավետության կամ արագ արդյունավետության երաշխիք, իսկ այդ հանգամանքն էլ իր հերթին դառնում է ներքաղաքական ռիսկերի լուրջ աղբյուր, որոնք իրենց հերթին հայելային կերպով գեներացնում են արտաքին ռիսկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում