ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրերս բավական ուշագրավ գրառում էր կատարել ֆեյսբուքում: Նա նշել էր, էր, որ Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին`23.2 տոկոս է , իսկ առաջին չորս ամսվանը՝ 2.6 տոկոս: «Երկնիշ տնտեսական աճ իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»,-գրել է Քերոբյանը: Նախարարի այս գրառումը բավական լուրջ քննադատության է արժանացել իրականության հետ մեղմ ասած աղերս չունենալու համար:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
–Պարոն Մակարյան, նախարարի նկարագրածը որքանով է համապատասխանում իրականությանը: Իսկապես տնտեսական վիճակը, տնտեսական պատկերն այդքան լավատեսակա՞ն է:
-Ասեմ, որ ներդորղների հետաքրքրվածություն որոշակի կա, այնպես չէ, որ չկա, բայց նախարարի պնդումներիում օպտիմիզմը գերակշռում է ռեալիստիկ վիճակին: Այսինքն, երբ որոշ ներդրողներ գալիս են, ինչ- որ բաներ են առաջարկում , ապա դա չի նշանակում, որ այդ ներդրումը տեղի կունենա, այդ ծրագիրը կյանքի կկոչվի: Բայց հաճախ մեր պաշտոնյաները ցանկացած նման հետաքրքրվածություն հաշվարկում են, որպես իրական, ռեսալ գործընթաց, ներդրում և սկսում են հայտարարել դրա մասին: Օրինակ մի քանի օր առաջ ինձ հրավիրեցին հանդիպման, հանդիպել եմ իրանցի շատ խոշոր ներդրողների, որոնց ինձանից առաջ հանդիպել էր նաև նախարարը: Դա շատ խոշոր իրանական հոլդինգ էր, որը ուներ տարեկան 7 միլիարդ դոլարի շրջանառություն և ուներ շուրջ 166 անդամ գործընկերներ: Իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, ասում էին, որ ուզում են այգեգործությունը զարգացնել, անասնաբուծության ոլորտով էին հետաքրքրված, տարբեր արտադրություններով: Բայց դա չի նշանակում, որ այդ բոլորը արդեն կյանքի են կոչվել, ‘դրանք զուտ ցանկություների մակարդակում են: Էլի նման տարբեր ներդրումների ցանկություններ կան, բայց Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված շատ խնդիրներ առայժմ կարգավորված չեն, բազմաթիվ խոչընդոտներ կան: Բացի դա ներդրումների համար շատ կարևոր է տեսնել, թե դրա հեռանկարն ու դրա շրջանառության հնարավորություները ինչպես են կարգավորվում և արդյոք իրենց ծախսերրի վերադարձելիությունը լիարժեք կլինի: Ներկայում ներդրումների մեծ մասը ունի հետախուզական բնույթ: Գալիս են, ծանոթանում են, ինչպես ասում են՝ մերոնց բերանի գոլն են ստուգում և գնում են: Իսկ իրականության մեջ խնդիրները այլն են: Իրականության մեջ խնդիրներն այն են, որ մենք դեռ ունենք բավական երկարող թույլտվություննեի տրամադրման ժամանակահատված, մենք ունենք դեռևս տարբեր համայնքներում, քաղաքներում հողերի նշանակության , դրանց արժեքի գնահատման թույլտվությունների գնահատում: Մենք ունենք աշխատողների, մասնագետների դեֆիցիտ և պետական համակարգում բազմաթիվ պաշտոնյաներ չեն գնահատում ներդրողի դերը:
–Բացի Ձեր կողմից թվարկված խնդիրները, մասնագետները ներկայումս Հայաստանում ներդրումներ իրականացնելու ամենամեծ խոչընդոտներից համարում են պատերազմը, ներկայում Հայաստանում անկայուն վիճակը, քաղաքական և սահմանային իրադրությունը:
-Իհարկե: Ներդրողները կարող են կոնֆլիկտային երկրներ գնալ, եթե հաշվարկում են , որ ներդրումների վերադարձելիության ժամկետը շատ արագ է: Եթե ներդրողը իմանա, որ իր ներդրումները երեք-հինգ ամիս հետո վերադառնալու են, ապա ինքը կգնա կոնֆլիկտային երկիր, բայց երկարաժամկետ ներդրողները երբեք չեն գնում կոնֆլիկտայինն երկրներ: Հիմա ներդրումներ չեն կատարվի շինարարության ոլորտում, քանի որ օրինակ, շենքի կառուցումը երկու և ավել տարի է տևում, նույնը հանքաարդյունաբերության ոլորտում: Բայց ասենք վերամշակող արտադրություններ և այլ փոքր ոլորտներում կարող են որոշակի ներդրումներ իրականացվել կարճաժամկետում:
–Իսկ աշխատատեղերը ինչպե՞ս են ավելանում, եթե կորոնավիրուսի պատճառով միայն հարյուրավոր բիզնեսներ փակվեցին, կրճատումներ եղան: Ձեր կարծիքով նախարարը ինչի մասին է խոսում:
-Պաշտոնյաները պետք է աշխատատեղերի հարցը զգույշ մեկնաբանեն: Կարող է շուկայում ազատ տեղեր լինեն, բայց այդ տեղերը միշտ չէ, որ լրացվում են: Այդ դեպքում այդ ազատ տեղն արդեն արժեք չունի: Այսինքն ազատ աշխատատեղի լինելը, վականսիայի առկայությունը չի նշանակում, որ կառավարությունը խթանել է զբաղվածությունը: Կարող է ասենք որոշակի ոլորտների զարգացում դրան բերի: Օրինակ մեր միության անդամ գործարաններց մեկը հիմա ուզում է հիսուն աշխատող վերցնել լրացուցիչ: Իրեն պետք են լավ փականագործներ, եռակցողներ, էլեկտրիկներ, բայց չի կարողանում գտնել: Մաքսիմում երկու–երեք նման աշխատող: Հիսուն հոգի գտնելն արդեն պրոբլեմ է: Այսինքն վականսիան կա, բայց դա չի լրացվում, կադրերի դեֆիցիտ կա: Մենք մոտ 1100 աշխատողի համար դիմել էինք կրթության նախարարությանը, որպեսզի էքսպրես մեթոդներով այդ աշխատողները վերապատրաստվեն, բայց այդ խնդիրը չի լուծվել դեռ: Հետևաբար պահանջարկը կապել դրա լրացնելու հետ, այդպես չէ: Իրականում Հայաստանում գործազրկությունը բարձր է, այն շարունակում է աճել: Բացի դա այսօր շուկայի պահանջարկը չի համապատասխանում առկա պատրաստի կադրերին: Շուկայում կան շատ պատմաբաններ, իրավաբաններ և այլ մասնագետներ, բայց շուկան պահանջում է լավ գյուղատնտեսների, եռակցողներ, տեխնիկական մասնագիտությունների տեր կադրերի : Պետությունը այս խնդիրը պետք է լուծի:
–Պարոն Մակարյան, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշի նման աճը ինչով է մեծապես պայմանավորված:
-Ես մի քանի անգամ պարզաբանել եմ, որ այդ թվերը 2020 թվականի համեմատ երկնիշ չէ, մի բան էլ եռանիշ ստացվեն : Բայց պետք է նայել, թե այդ եռանիշի տակ ինչ կա: Եթե մենք հարյուրից իննսուն հատը կորցրել ենք և մնացել է տասը հատ ու տասը հատն էլ ավելացնելով չենք կարող ասել, թե հարյուր տոկոս աճ է եղել, կրկնապատկվել է : Իրականում մենք ունեցել ենք քսան հատ: Հետևաբար համեմատությունը պետք է կատարվի լավ ժամանակահատվածի համեմատ, այլ ոչ թե 2020 թվականի համեմատ, որը բացասական սալդո ուներ:
–Ամեն դեպքում կարող ենք ասել, որ պատերազմից ու կորոնավիրուսից հետո տնտեսությունը որոշակիորեն վերականգնվում է, բայց ցանկալի վիճակի դեռ չենք հասել:
– Դեռ շատ հեռու ենք ցանկալի վիճակից: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ներկայիս կառավարության մեջ շատ կան թույլ, ոչ պրոֆեսիոնալ, ոլորտին չտիրապետող, ոչ համարձակ մարդիկ: Գերատեսչություններում այդ չիմացությունը հանգեցնում է նրան, որ կամ ռեֆորմներ չեն լինում, կամ սխալ են արվում, կապիտալ ներդրումներ չեն արվում: Պետությունը սևեռվել է սոցիալական ոլորտի վրա, որը տնտեսական վերարտադրություն չունի:









































