Իսպանիայի Տոլեդո քաղաքում կարուսելի վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ: Կարուսելը մեծ արագությամբ պտտվել է իր առանցքի շուրջը, երբ հանկարծ դուրս է եկել շարքից, ինչի հետևանքով մարդիկ կարուսելի միջից դուրս են թռել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Ողբերգության հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, ևս մեկը մահացել է հիվանդանոցում: Բժիշկները այս պահին պայքարում են 16-ամյա մի աղջկա կյանքը փրկելու համար: Բոլոր տուժածները երիտասարդ են՝ մինչև 30 տարեկան:











































