Friday, 09 06 2023
Պուտինն առաջարկել է զարգացնել «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը
19:10
Երաժշտություն հանուն ապագայի. Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը
Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին
Ամփոփելով հետմիջօրեն Արթուր Աղաբեկյանի և Վոլոդյա Մուշեղյանի հետ
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին
Թիկնապահն ու վարորդը օժանդակել են Միհրան Պողոսյանին 44 մլն․ դրամ հափշտակել
Չինական ընկերության տնօրենի տեղակալի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները. Քերոբյան
18:40
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն
18:37
Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
18:33
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 9, 2023
18:30
Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023

Որոնք են Հայաստանի առջև ծառացած ամենասուր խնդիրները. հարցման արդյունքներ

Հայաստանում «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների 31,9 տոկոսը երկրի առջև ծառացած խնդիրներից ամենասուրը համարում է անվտանգայինը: Այս մասին մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով անցնող շաբաթվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքները:

«Որոնք են ձեր կարծիքով ներկա պահին Հայաստանի Հանրապետության առջև կանգնած ամենասուր խնդիրները: Այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր ռեսպոդենտները: 31.9 տոկոսը նշել է անվտանգության խնդիրները: Խաղաղության պահպանումը և պատերազմի չվերսկսելը՝ նշել է 28,1 տոկոսը, 25,2 տոկոսը նշել է սահմանների հստակեցման խնդիրը, 13,3 տոկոսը նշել է տնտեսության կայունացումը և 13 տոկոսը նշել է գերիների վերադարձը»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ մանրամասնելով, որ քաղաքական անկայունության խնդիրը նշել են հարցվածների 6 տոկոսը, իսկ բանակի ու զինված ուժերի վերականգնումը՝ 5,7 տոկոսը:

Նավասդարդյանը ներկայացրեց նաև առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները:

Հարցման արդյունքներով՝ 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ պատրաստվում է մասնակցել հարցմանը մասնակցած քաղաքացիների 57,3 տոկոսը:

«Պատրաստվու՞մ եք մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին հարցին 57,3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է, 16,1 տոկոսը նշել է, որ ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չի մասնակցելու 11,1 տոկոսը և միանշանակ չի մասնակցելու 14 տոկոսը, իսկ 1,6 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-հավելեց Նավասարդյանը:

Նա ներկայացրեց նաև հարցման արդյունքները, թե ում օգտին կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ. մասնակից քաղաքացիների 22,9 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը:

«17,5 տոկոսը նշել է «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3,8 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցություն՝ 2,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2,7 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2,3 տոկոսը և Ազգային Դեմոկրատական Բևեռ 1,7 տոկոսը:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հավաքել է 1,6 տոկոս և «Հայոց հայրենիք» կուսակցությունը 0,6 տոկոս, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը 0,5 տոկոս»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ հավելելով, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների 15,2 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի ընտրելու, 14,5 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 11,5 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում