Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան հայտարարել է, որ թերահավատորեն է մոտենում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրացական ծագմանը՝ ընդգծելով, որ ճշմարտությունն ավելի է գերադասում քաղաքական կոռեկտությունից.
«Ես չեմ ցանկանում, որ Վրաստանի նախագահը լինի այլ ազգի ներկայացուցիչ։ Ես կցանկանայի Վրաստանի նախագահի պաշտոնում տեսնել վրացու և ոչ թե հայի, ինչպիսին որ Սաակաշվիլին է»։
Չնայած այս հայտարարությանը՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծել է, որ սիրում է հայերին և ունի հայ մերձավորներ։
Վրացի ռեժիսորը նաև իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ Սաակաշվիլիի վարած քաղաքականության մասին՝ նշելով, որ չգիտի այդ ամենի պատճառը։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին, Թբիլիսիում։ Նրա հայր Նիկոլոզը կրթությամբ բժիշկ է և Սաակաշվիլիի մորից ամուսնալուծվել է նրա ծնվելուց մի քանի ամիս առաջ։ Սաակաշվիլիի մայր Գիուլի Ալասանիան մասնագիտությամբ պատմության պրոֆեսոր է, Վրաստանի միջնադարյան մշակույթի մասնագետ, թուրքագետ։
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում պաշտոնավարել է 25.01.2004 – 25.11.2007-ն ընկած ժամանակահավածում և 2008 թվականի հունվարի 20-ից ցայժմ։








































