Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (Հյուսիսային Կորեա) հրետանային զինատեսակներից գնդակոծել է Յոնպհեդո կղզին: Այս մասին հայտնում են հարավկորեական զինվորականները: Ըստ նրանց՝ արկերը կղզու մոտակայքում ընկել են ջրի մեջ: Ի պատասխան՝ հարավկորեացիները համարժեք հրթիռակոծման են ենթարկել Հյուսիսային Կորեայի տարածքը:
1953 թ. ՄԱԿ-ը որոշել էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սահմանը, որը, սակայն, պաշտոնական Պհենյանը չի ընդունում: Ինչպես հայտնում է BBC-ն, այս կղզու շուրջ հաճախ են բախումներ տեղի ունեցել, որոշ դեպքերում՝ նույնիսկ զոհեր են գրանցվել:








































