Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, չինական առաջին ռազմանավը երեկ Չինաստանի հյուսիսարևելյան Դելան քաղաքից դուրս է եկել բաց ծով:
Չինացի զինվորականների հայտարարության համաձայն, ռազմանավի փորձարկման համար շատ ժամանակ չի պահանջվի, և վերադառնալուց հետո ռազմանավը ավելի կկատարելագործվի: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Չինական առաջին ռազմանավը կառուցվել է սովետական «Վարյագ»-ի հիման վրա, որը Չինաստանը գնել էր Ուկրաինայից: Այս նավը երկար տարիներ չէր շահագործվում, որից հետո այն վաճառվել էր չինացիներին, ովքեր ցանկանում էին ռազմանավը վերածել լողացող կազինոյի:
Սակայն հետո «Վարյագը» դուր է եկել չինացի զինվորականներին, ովքեր որոշել են այն օգտագործել ռազմական նպատակներով:











































