Լատվիայի քաղավիացիայի գործակալությունը Բելառուսի օդային տարածքը ճանաչել է ոչ անվտանգ՝ քաղաքացիական ավիացիայի համար։
Լատվիայի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Երկրի իշխանություններն այսկերպ են արձագանքել մայիսի 23-ին Միսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքին։
Կառավարությունը սահմանափակում է մտցրել Բելառուսում գրանցված ավիափոխադրողներին թռիչքներ թույլ տալու, ինչպես նաև Լատվիայի օդային տարածքն ու օդանավականաններն օգտագործելու հարցում։ Սահմանափակվել է նաև լատվիական ինքնաթիռների համար Բելառուսի օդային տարածքից օգտվելու իրավունքը։ Որոշումն ուժի մեջ է մտել։
Շվեդական կարգավորիչ մարմինն էլ իր հերթին «Բելավիայից» հետ է կանչել Շվեդիայի և Բելառուսի միջև թռիչքների թույլտվությունը։








































