Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Փաստորեն, մայիսի 12-ից Հայաստանի սահմանամերձ գոտում Ադրբեջանի կոռումպացված բռնապետության կողմից սանձազերծված ագրեսիան եւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի բռնազավթումը, քողարկված իբր քարտեզի սեփական վարկածի առկայությամբ, թեւակոխել է մի նոր, առավել վտանգավոր փուլ, որը հղի է տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ խաղաղության խաթարմամբ։

Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության սադրիչ եւ անպատասխանատու քաղաքականությունը եւ այն գնահատում ենք որպես միջազգային նորմերի եւ իրավունքի կոպտագույն խախտում, փորձ՝ խափանելու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունված 2020թ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների կարեւորագույն դրույթների իրագործման գործընթացը, վիժեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության, ԵԱՀԿ Միսնկի Խմբի եռանախագահության եւ միջազգային հանրության բոլոր փորձերը, օրինականացնելու սեփական շահերը ռազմական ճանապարհով առաջ մղելու գործելակերպը։

Միեւնույն ժամանակ արձնագրում ենք, որ Ալիեւի բռնապետությունն այդ աստիճան լկտի պահվածքով հանդես չէր գա, եթե փաստացի չխրախուսվեր Հայաստանի անդամակցած ռազմական դաշինք ՀԱՊԿ-ի եւ անդամ-պետությունների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ղեկավարության՝ առնվազն կրավորական եւ անտարբեր կեցվածքով։ Վերջին օրերի դեպքերի ընթացքը, որը ցավալի օրինաչափությամբ հանգեցրեց այսօրվա միջադեպին՝ կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ի գործունակությունը եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների գործող շրջանակների նպատակահարմարությունը։

Ելնելով վերը նշվածից, Հանուն Հանրապետության Կուսակցությունը պահանջում է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, սանձազերծած ռազմական ագրեսիայի փաստով, պահանջելով բանաձեւով պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի՝ զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից խելամիտ ժամկետներում չավարտելու եւ անպատասխանատու քաղաքականությունը չվերանայելու պարագայում։

Բացի դրանից, մեր համոզմամբ, երկրի անվտանգության շահերը ուղղակիորեն պահանջում են, որպեսզի պաշտոնական Երեւանն արձագանքի մեր գործընկեր եւ բարեկամ պետությունների բարձրագույն ղեկավարության ռազմա-քաղաքական աջակցման առաջարկներին եւ հանդիպակաց քայլեր ձեռնարկի, դրանով դուրս բերելով երկիրը քաղաքական առումով փակուղային վիճակից, բազմապատկելով միջազգային ճնշումն Ալիեւի բռնապետության վրա, որը վերածվել է տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքի։

Պատրաստ ենք մեր ողջ ներուժը ներդնել ստեղծված վտանգավոր ճգնաժամը շուտափույթ կերպով հանգուցալուծելու ուղղությամբ եւ մեր նպաստը բերել՝ մեր երկրի տարածք ներխուժած հակառակորդին դուրս շպրտելու համազգային գործին։

Հանուն Հանրապետության Կուսակցության Ղեկավար Մարմին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում