Prop Store հուշանվերների վաճառքով զբաղվող ընկերությունը հունիսի 29-ից հուլիսի 1-ը Լոս Անջելեսում հայտարարել է «կախարդական» աճուրդ, հայտնում է Reuters-ը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում: Ամենապահանջված իրերի շարքում են Հարրի Փոթերի ակնոցն ու ձեռնափայտը, որոնք Դենիել Ռեդքլիֆը կրում էր «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Սա առաջին դեպքն է, երբ Warner Brothers ընկերությունը իր արխիվային իրերն է հանում աճուրդի: Վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի բարեգործությանը: Ընդ որում, այդ իրերի մեկնարկային գինը 30 և 50 հազար դոլար է:
Ինդիանա Ջոնսի մասին կինոէպոպեայի երկրպագուներն էլ հնարավորություն կունենան գնել այն զամշե գլխարկը, որով «Ինդիանա Ջոնսն ու ճակատագրի տաճարը» ֆիլմում Հարրիսոն Ֆորդը դիմադրում էր մահվան աստվածուհուն: Այդ գլխարկը գնահատվել է 250-350 հազար դոլար:
Աճուրդում կներկայացվեն նաև «Տերմինատոր», «Բեթմեն» ֆիլմերից հուշանվերներ: Ընդհանուր առմամբ, աճուրդի կհանվի նկարահանման հրապարակից 1200 առարկա:







































