Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Բրիտանիան Ռուսաստանին անվանել է «թիվ 1 սպառնալիք»

Ռուսաստանը «թիվ մեկ սպառնալիք է Բրիտանիայի համար»։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ The Telegraph-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Նրա խոսքերով՝ ռուսական սուզանավերը շրջում են Մեծ Բրիտանիայի ափերի շուրջ, իսկ ռուսական նավերը «պարբերաբար այցելում են» բրիտանական ջրեր: Այսպես, Ուոլեսի խոսքերով՝ 2020 թվականին Բրիտանիայի ափերին նկատել են 26 ռուսական նավ և մեկ սուզանավ, իսկ 2013 թվականից ի վեր գրանցվել է 150 նման միջադեպ:

Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ որպես կանոն, ռուսական նավերը մտնում են Լա Մանշ կամ Հյուսիսային ծով, բայց 2020-ի վերջին, գուցե, առաջին անգամ, ռուսական սուզանավ է նկատվել Իռլանդական ծովում։

Ըստ Բեն Ուոլեսի՝ բրիտանացիներն արդեն փորձել են տարբեր մեթոդներ իրավիճակի ապաէսկալացման հասնելու համար, սակայն այս պահին դժվար է կանխատեսել իրավիճակի հետագա զարգացումը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ խոսքը Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի մասին է։

Հիշեցնենք՝ 2018-ի մարտին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում թունավորվել էին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան: Հետաքննության համաձայն՝ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով։ Լոնդոնը թունավորման մեջ մեղադրում է Մոսկվային։ Ռուսական կողմը հերքում է միջադեպին իր առնչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում