Պակիստանում ամերիկյան անօդաչու ինքնաթիռի հարձակման հետևանքով սպանվել են «Հաքքանի» զինված խմբավորման 7 անդամներ:
Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Անօդաչու ինքնաթիռը երկու հարված է հասցրել` ոչնչացնելով մի մեքենա և տուն Միրանշահ քաղաքի մոտակայքում՝ Աֆղանստանի սահմանին: Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ հարձակման հետևանքով ևս 3 գրոհային վիրավորվել է:










































