Մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ից միչև երեկոյան 23:00-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով «Հաղթանակ» զբոսայգին հրավիրում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ վիրավոր զինվորների, ինչպես նաև Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին` անվճար օգտվելու զբոսայգու կարուսելներից և բազմաթիվ այլ անակնկալներից, որը իրականացվելու է հատուկ նրանց համար:
Խորհրդանշական մայիսի 28-ը թող դառնա մեր ապագա հաղթանակների գրավականը:
Մեր հաղթանակները կերտելու են մեր սերունդները: