2020 թվականի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին հայտարարության առաջին տեքստում, որ հրապարակվեց լրատվամիջոցներում, հստակ նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաև Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թթ պատերազմի արդյունքում անցել էին հայկական վերահսկողությա տակ:
Համացանցում տարածված փաստաթուղթ ներկայացվում էր որպես եռակողմ հայտարարության վերջնական տեքստ։ Կարճ ժամանակ անց պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ այլևս չկար այդ մասին որևէ խոսք։ Ղազախի շրջանի գյուղերի վերադարձի մասին հայտարարել էր նաև Իլհամ Ալիևը։ Ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում պահպանվել է այդ սկզբնական տեքստը, որը, սակայն, հետո խմբագրվել է։
Այսպիսով, եռակողմ հայտարարության նոր՝ խմբագրված տեքստում 7 գյուղերի մասին՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու, հատվածը հանված էր:
Հայկական կողմը, որին պարտադրվել էր եռակողմ հայտարարության տեքստը, կարողացել էր այդ հատվածը հանել փաստաթղթից:
Եթե դա իրականություն դառնար, ապա Իջևանից Նոյեմբերյան ճանապարհը, որ Երևան-Թբիլիսի և դեպի Ռուսաստան տանող ճանապարհն է, անցնելու էր ադրբեջանական վերահսկողության տակ: