Monday, 13 05 2024
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ

Ադրբեջանի վերջնական նպատակն այն է, որ Հայաստանը ֆիքսի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է

Նախօրեին Իլհամ Ալիևը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության նոր համաձայնագրի վրա. ««Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», – գրել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին խոսել են, ապա այո, ինքը կստորագրի փաստաթուղթը: Միաժամանակ Փաշինյանը շեշտել էր Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների քննարկման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անկլավների հարցը:

Այս առնչությամբ քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, փաստացիորեն նաև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, իսկ դա նշանակում է, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Ալիևն ըստ էության, հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ: Այսինքն Ադրբեջանը վերջնական նպատակն այն է, որ Հայաստանը ֆիքսի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է»:

Քաղաքագետը նկատեց, որ նման պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ խնդիրը մեր ուզած ձևով լուծելու համար. «Եթե մենք կարգավիճակի հարց ենք բարձրացնում, ապա փաստացիորեն չենք ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ Ալիևը  պնդում է և ցանկանում է, որպեսզի ընդհանրապես կարգավիճակի հարցը հանվի շրջանառությունից: Այսինքն գոնե այն տեսքով, ինչպես մենք ենք ուզում, այսինքն ինքնորոշված Արցախ, այդ տեսքով չլինի: Իրենք ասում են, որ լայն ինքնավարություն կարող են տալ Ղարաբաղին, ոչ ավելին: Իսկ դա չի բխում մեր շահերից»:

Դիտարկմանը, որ Ալիևը նշում է խորհրդարանական ընտրություններից հետո հարցը լուծելու մասին, արդյոք նա վստահ է, որ Փաշինյանը կվերընտրվի և կշարունակի այս գործընթացը, թե՞ ով էլ լինի իշխանության, Ադրբեջանը կկարողանա հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ վստահ է, թե ոչ, բայց դա իր նպատակն ու ցանկությունն է: Միգուցե ուզում է, որ Փաշինյանը վերընտրվի և այդ հարցը այդ ձևով լուծվի: Իր նպատակն է, որ տարածքային ամբողջականությունը ֆիքսվի, նոր դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանները բացվեն:

Մեր վարչապետն էլ իր ելույթում այդպիսի ակնարկներ արեց.  ասաց, որ իր հետագա ժամանակաշրջանը  լինի խաղաղության ժամանակաշրջան: Հավանաբար դա էր ակնարկում, որ խաղաղության համաձայնագիր հաստատվի»:

Հարցին, թե արդյոք այդպիսի համաձայնագրի առկայությունը հանրային ընդվզման առիթ չի դառնա, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ կդառնա: Հայաստանի քաղաքական դաշտը, հասարակության մի ստվար զանգվածը չի համակերպվելու երբեք Ղարաբաղի կորստով, կան ռևանշիստական, նաև առողջ ռևանշիստական միտումներ, ցանկություններ և հասարակության մեծ մասը չի ընդունում, որ Ղարաբաղը մենք կարող ենք կորցնել: Այնպես որ ընդվզումներ, բնականաբար, կլինեն, բայց դա ինչ չափով կլինի, ինչի կբերի, դժվարանում եմ ասել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում