CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիա կատարած այցից հետո մամլո ասուլիս է տվել։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է սիրիական զարգացումներին, և հուսով է, որ շատ շուտով Սիրիան կիրականացնի քաղաքական բարեփոխումներ։
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Դավութօղլուի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։
Հիշեցնենք, որ Դավութօղլուի և Ասադի հանդիպման մի մասին մասնակցել է նաև Սիրիայի արտգործնախարար Վելիդ Մուալիմը, որից հետո կողմերն անցել են դռնփակ հանդիպման։









































