ԱՄՆ-ի և Իտալիայի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են նախկինում անհայտ քվազիկրիստալ, որն առաջացել է Նյու Մեքսիկոյի Ալամոգորդո քաղաքում «Երրորդություն» առաջին միջուկային սարքի պայթյունի վայրում: Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Academy ամսագիրը:
Գտածոն Si61Cu30Ca7Fe2 բաղադրությամբ միացություն է:
Բյուրեղը հայտնաբերվել է կարմիր տրինիտիտի նմուշում՝ միջուկային փորձարկման համար օգտագործվող էլեկտրահաղորդման գծերից ավազից և պղնձից միաձուլված ապակուց:
Քվազիկրիստալները պինդ մարմիններ են, կազմված են ատոմներից, որոնք բյուրեղային ցանց չեն կազմում, բայց ունեն դասավորված կառուցվածք և սովորական բյուրեղների այլ բնութագրեր:
Հայտնագործությունը կօգնի ավելի լավ հասկանալ միջուկային պայթյունների հետևանքները:









































