«Առավոտ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի բնակչուհի Լյուբա Դանիելյանը զանգահարել է իրենց գյուղի տեղամասային տեսուչին և հայտնել, որ երկու երիտասարդ սև ջիպերով իր երկու ամսական գառը գողացել և տարել են.
«Նույն օրը ոստիկանության Վայքի աշխատակիցները Երևան-Սիսիան ավտոճանապարհին գառը գողանալու կասկածանքով կանգնեցրել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 30 ԼԼ 004 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում եղել են 4 երիտասարդ և գողացված գառը»,- գրում է թերթը և հավելում.
«Մեզ հայտնի դարձավ, որ գառան գողերը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչներ 20-25-ամյա երիտասարդներ են՝ Անդրանիկ Աբրահամյանը և Հայկազ Դեղոյանը, որոնք քննիչի կողմից ձերբակալվել են, ինչպես նաև՝ Վլադիմիր Զոհրաբյանն ու Խաչիկ Արզունյանը, որոնք ստորագրությամբ բաց են թողնվել»:








































