Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Պուտինի մաքոքն ու Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթուղթը գործակալների ճակատագրի ֆոնին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում վերստին անդրադարձել է Հայաստանի քաղաքական դաշտում ադրբեջանական քարոզչական պայքարի գործակալների առկայության մասին, որոնք, ըստ Փաշինյանի, այստեղ տարածում են ադրբեջանական քարոզչական դրույթներ և սպասարկում Ադրբեջանի շահը, տորպեդահարելով Հայաստանի դիվանագիտական աշխատանքը: «Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավեկի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ուենցողը, և կրկին ուզում եմ ասել, չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի և էդ մարդիկ նախ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց, էդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանները, հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա խոսել է մի փաստաթղթի մասին, որն ըստ Փաշինյանի ստորագրելու է, քանի որ այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահին:

Վարչապետի ԺՊ-ի խոսքով, նախօրեին տարածված տեղեկությունը, թե փաստաթուղթը դավադրություն է Հայաստանի դեմ, հենց ադրբեջանական տեղեկատվական գործակալության դրսևորում է, քանի որ հակառակ դեպքում փաստաթղթի մասին «արտահոսքը» տեղի չէր ունենա դրա բովանդակության մեծ մասը ծածկած: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը փորձում է այդ արտահոսքերով Հայաստանում ստեղծել իրավիճակ, որը նրան թույլ կտա խուսանավել փաստաթղթից և դրանում ամրագրված պարտավորություններից: Այստեղ առաջանում է երկու հարց: Նախ, հատկանշական է, որ նախօրեին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում է փաստաթղթի մասին, և ընդհանրապես Հայաստանում տարածվում է այդ թեման: Նկատենք, որ Պուտինը խոսել էր նաև Ալիևի հետ, ըստ այդմ հնարավոր է եզրակացնել, որ այդ երկուստեք խոսակցությունները վերաբերել են հենց պատրաստվող փաստաթղթին: Այստեղ մյուս հանգամանքը այն է, որ Փաշինյանի և Ալիևի հետ զրույցները տեղի են ունեցել Ռեյկյավիկում Լավրով-Բլինկեն հանդիպման ֆոնին, որը ի թիվս շատ հարցերի քննարկել է նաև հայ-ադրբեջանական խնդիրը, և որը՝ սա նույնպես առանցքային է, ըստ էության Բայդեն-Պուտին հանդիպման նախապատրաստության փուլից է: Ի դեպ այդ ֆոնին էլ հատկանշական է նախօրեին Չավուշողլու-Բայրամով հեռախոսազրույցը: Ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում, որը Նիկոլ Փաշինյանի խոսքով 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահին և որը Բաքուն փորձում է տապալել Հայաստանում իր տեղեկատվական գործակալների միջոցով: Մյուս հարցն այն է, թե որքա՞ն է Հայաստանի կառավարության ղեկավարը խոսելու այդպիսի գործակալների առկայության մասին, առանց դրանց չեզոքացնելու կոշտ գործուն քաղաքականության: Որովհետև, եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է այդպիսի գործակալական դաշտի առկայության մասին, ապա դրան պետք է հետևի պետության համարժեք գործողությունը՝ դաշտը չեզոքացնելու համար: Եթե ոչ, ապա թերևս պետք է դադարել խոսել այդ մասին, քանի որ առանց կոնկրետ քայլերի թվում է, որ այդ մասին խոսակցությունն էլ իր հերթին քաղաքական ալիբի է քաղաքական մեծամասնության համար՝ սեփական գործողությունների անարդյունավետությունը «դուրս գրելու» համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում