Կալիֆորնիայում ավտոբուսի ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով 2 կին է մահացել։ Այս մասին հայտնում է Օքլենդ քաղաքի պարեկային ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել ավտոմայրուղու վրա։ Ուղևորատար ավտոբուսի վրա կրակ է բացվել երկու կետից։ Ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 70 փամփուշտ։ Կան տուժածներ։ Նշվում է, որ ավտոբուսը նախատեսված է եղել երեկույթների համար։
Ենթադրվում է, որ հանցագործությունը նախապես պլանավորած է եղել։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։










































