Ձեռնարկատեր Իլոն Մասկը թուլացրել է դիրքերը և իջել Bloomberg գործակալության վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնական։ Մասկի կարողությունը նվազել է նրա գլխավորած Tesla ընկերության բաժնետոմսերի գնանկման ֆոնին։
Bloomberg-ի գնահատականով՝ Մասկի կարողությունը երկուշաբթի երեկոյան հասել է 160․6 մլրդ դոլարի։ Նրա փոխարեն երկրորդ հորիզոնականում է հայտնվել LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ֆրանսիական ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ 161․2 մլրդ դոլար կարողությամբ։ Առաջին հորիզոնակում շարունակում է մնալ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 190 մլդ դոլար կարողությամբ։