Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզայը կոչ է արել մահմեդական հոգևորականությանը դեմ արտահայտվել չալմաների տակ ռումբ թաքցնելու պրակտիկային, քանզի դա հակասում է իսլամի բարոյական նորմերին և մահմեդականի խեղաթյուրված պատկեր է ստեղծում` հաղորդում է Reuters գործակալությունը:
Հենց այս տարածում ստացող մարտավարության շնորհիվ սպանվեց Թալիբանի հայրենիք` Ղանդահարի, քաղաքագլուխը: Բազմաթիվ պետական մարմիններ մտնելիս, այժմ խնդրվում է հանել չալման, որպեսզի անվտանգության ծառայությունը համոզվի, որ այցելուն անվտանգ է:
Իր հերթին Թալիբանի խոսնակը հայտնել է, որ իրենք որպես մահմեդականներ, երբեք այդպես չեն վարվել և դժգոհություն է հայտնել, որ Քարզայը այդ մահմեդական խորհրդանիշը հագցնում է օտարերկրյա գեներալների գլխին:










































