Միլիարդատեր Բիլ Գեյթսը, դեռևս ամուսնության ժամանակ, մի քանի անգամ փորձել է շահել կանանց հաճությունը, ովքեր աշխատում են Microsoft-ում ու Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամում։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրները մի քանի դրվագ են ներկայացնում․ 2006 թվականին Գեյթսն այցելել է Microsoft-ի աշխատակցուհու ներկայացրած շնորհանդեսին, որից հետո նրան ընթրիքի հրավերով էլեկտրոնային նամակ ուղարկել՝ խնդրելով չբարձրաձայնել այդ մասին։
Նյու Յորքի այցի ժամանակ նա հետաքրքրություն է դրսևորել մեկ այլ կնոջ՝ բարեգործական հիմնադրամի աշխատակցուհու նկատմամբ։ Կոկտեյլային երեկույթի ժամանակ Գեյթսը ցածրաձայն ասել է․ «Ուզում եմ քեզ տեսնել։ Կընթրես՞ ինձ հետ»։ Կինը, ում անունը չի հաղորդվում, ծիծաղել է՝ պատասխանից խուսափելու համար։
Գեյթսի 6 ներկա և նախկին աշխատակցուհիներ հայտնել են, որ այդ և այլ միջադեպերն անհարմար աշխատանքային մթնոլորտ են ստեղծել։ Այդուհանդերձ, նշվում է, որ Գեյթսի վարքը սպառնալից չի եղել, նա ճնշում չի գործադրել։
Ավելի վաղ Բիլ և Մելինդա Գեյթսները հայտնել էին ապահարզանի մասին։ Համատեղ կյանքի 27 տարում նրանք մեծացրել են 3 որդիների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ողջ աշխարհում։












































