Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Որոշ ուժերի կողմից խառնակչությունը, խուճապը, «ամեն ինչ կորած է» գոռալը պետք է անտեսել, նրանցով պետք է զբաղվեն իրավապահները

Սյունիքում մի քանի օր է Ադրբեջանի զինված ուժերը 3,5 կմ մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի ու նրանց որոշ ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք այս զարգացումների մեջ ոչ թե վտանգ են տեսնում, այլ փորձում են ստեղծված իրավիճակից առավելագույն դիվիդենտներ շահել:

Սյունիքում ստեղծված իրավիճակի և դրա վերաբերյալ արձագանքների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ձայն լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արեգ Քոչինյանի հետ:

«Իրավիճակը, ինչպես վարչապետն ասաց, մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային: Ըստ էության, մենք ունենք իրողություն, երբ հակառակորդի ստորաբաժանումները մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք և այս պահի դրությամբ դեռ այնտեղից դուրս չեն եկել:

Ինչ վերաբերում է որոշ ուժերի ու գործիչների արձագանքներին, Արեգ Քոչինյանը դրանք անպատեհ որակեց. «Ես կարծում եմ, որ եթե այդ անպատեհ արձագանքի մեջ կա օրենքի խախտում, ես պահանջում են, որ իրավապահ մարմինները դրանով զբաղվեն, եթե նման խախտում չկա, ապա ընդամենը ես հասարակությանը և լրագրողական հանրությանը կոչ կանեմ հնարավորինս դրանց կողքով անցնել, ուշադրություն չդարձնել: Որովհետև այդ դիսկուրսը չի ելնում ընդհանրապես Հայաստանի պետական շահերից: Այդ խառնակչությունը, այդ պանիկան, այդ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները, ժամանակից առաջ ընկնելն ու ինչ-որ որակումներ տալը, «ամեն ինչ կորած է» գոռալը դա չի բխում Հայաստանի պետական շահերից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Լավրովի այցից հետո տեղի ունեցան նման զարգացումներ՝ հաշվի առնելով, որ նա տարածաշրջան այցելության ժամանակ խոսում էր սահմանների ճշգրտման ու քարտեզների մասին, Արեգ Քոչինյանն արձագանքեց. «Ընդհանրապես մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկացած գործողությունը կամ գործողության բացակայությունը, այսպես թե այնպես, ազդում է հակամարտության կողմ հանդիսացող երկրների գործունեության և արարքների վրա: Դա անխուսափելի է և էլ ավելի անխուսափելի դարձավ, երբ Ռուսաստանն այստեղ ունեցավ խաղաղապահի ստորաբաժանումներ:

Հիմա ես կդժվարանամ պատասխանել, թե Ադրբեջանի կողմից այս դիվերսիան Լավրովի այցի պատասխա՞նն էր, թե՞ նրա այցի շարունակությունը, որովհետև չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, թե ինչ է քննարկվել, ինչ է որոշվել թե Երևանում, թե Բաքվում: Բայց ինձ համար ուշագրավ է փաստը, որ խաղաղապահի ստորաբաժանման ղեկավարն է փոխվում ռուսական կողմի որոշմամբ: Սա վկայում է, որ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ այստեղ իր խաղաղապահ կոնտինգենտի վարած օպերացիայից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում