Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հայաստանում մեկնարկում է HSBC-ի և Ashoka-ի «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը

HSBC-ն սոցիալական ձեռներեցությունը խթանող Ashoka միջազգային կազմակերպության հետ համատեղ մեկնարկել է իր տեսակի մեջ առաջին «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը (չելենջը)։ Նորարարության զարգացմանն ուղղված միջազգային այս մրցույթին կարող են մասնակցել սոցիալական ձեռներեցներ 51 երկրներից՝ այդ թվում Հայաստանից։ Մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվեն 15 սոցիալական ձեռներեցներ՝ արժանանալով մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի։ Հաղթողները հնարավորություն կունենան նաև օգտվելու HSBC-ի և Ashoka-ի փորձառու մասնագետների խորհրդատվությունից իրենց նորարարական լուծումները զարգացնելու համար։

Մրցույթի մասին․ HSBC-ն և Ashoka-ն փնտրում են սոցիալական ձեռներեցների, ովքեր օգնում են տնտեսական հնարավորություններ չունեցող անձանց ձեռք բերել կանաչ տնտեսություն վարելու հմտություններ և  զարգանալ՝ միաժամանակ ապահովելով, որ անցումը դեպի կանաչ տնտեսություն օգտակար լինի բոլորի համար: Մրցույթին կարող են մասնակցել նորարարական առաջարկներ ունեցող բոլոր անձինք՝ այդ թվում և դիմորդներ երիտասարդական նախաձեռնություններից։

HSBC-ն և Ashoka-ն փնտրում են այն սոցիալական ձեռներեցներին, ովքեր

 

  • օգնում են նախկինում տնտեսական հնարավորություններ չունեցող անձանց ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ կանաչ տնտեսության զարգացող ոլորտներում աշխատանք գտնելու համար,
  • օգնում են էկոլոգիապես վնասակար աշխատանքներում ներգրավված համայնքներին անցնել աշխատանքի կանաչ տնտեսության ոլորտներում,
  • գտնում են նորարարական մոտեցումներ, որոնք օգնում են երիտասարդներին կայանալ և ի վերջո դառնալ առաջնորդներ կանաչ տնտեսության ոլորտներում։

 

Հաղթող կճանաչվեն 15 սոցիալական ձեռներեցներ։ Մրցանակներից առնվազն 3-ը կտրամադրվեն երիտասարդական կազմակերպությունների։

Մրցանակներ և առավելություններ․ Նախաձեռնությունն իրականացնող թիմը կորոշի յուրաքանչյուր հաղթողին տրամադրվելիք մրցանակի չափը։ Ընդհանուր առմամբ, մրցանակները կշնորհվեն հետևյալ երկու թեմաներով՝  «Ամենանորարարական լուծումներ» և «Լավագույն լուծումներ սկզբնական փուլի համար»։ Առաջին թեմայի մրցանակների կարժանանան այն լուծումները, որոնք հստակ մոդելներ են առաջարկում դրանց  ազդեցությունը բարելավելու համար։ Հաղթողները կարժանանան մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամական մրցանակի, ինչպես նաև կստանան HSBC-ի և Ashoka-ի մասնագետների խորհրդատվությունից օգտվելու հնարավորություն՝ առաջարկվող լուծումները զարգացնելու համար։ Երկրորդ թեմայի մրցանակների կարժանանան առանձնահատուկ նորարարական գաղափարներով լուծումները, որոնք դեռ զարգացման վաղ փուլում են։ Հաղթողները կարժանանան մինչև 15 000 ԱՄՆ դոլարի դրամական մրցանակի, ինչպես նաև կստանան աջակցություն և խորհրդատվության հնարավորություն իրենց նորարարական լուծումները զարգացնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել մինչև ս․թ․ հունիսի 5-ը՝ Հայաստանի Հանրապետության ժամանակով ժամը 03։00-ն։

Լրացուցիչ տեղեկատվության և մրցույթին մասնակցելու համար այցելել https://challenges.changemakers.com/challenge/greenskills։ Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում դիմել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին՝ 060 655000։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում