Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը ՀԱՊԿ-ին դրեց փաստի առաջ

Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին, կազմակերպության 2-րդ հոդվածից բխող քննարկման համար, որը պայմանավորված է Հայաստանի սահմանին առկա իրադրությամբ, Իշխանասարի և մի քանի այլ ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով: Պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին և անվտանգության խորհրդի քարտուղարությանը դիմումի հանձնարարությունը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ նիստի ընթացքում:

Ինչ սպասել ՀԱՊԿ-ից, որպես արձագանք: ՀԱՊԿ-ն արդեն արձագանքել է, գլխավոր քարտուղար Զասի մակարդակով, որը նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ: Զասը հայտարարել է, որ հետևում են իրավիճակին և կանեն գործողություններ, որոնք կբխեն անհրաժեշտությունից: Ամբողջ հարցն այն է, թե ինչը կլինի ՀԱՊԿ անդամների գնահատմամբ անհրաժեշտություն, և դրանից ինչպիսի գործողություն կբխի, ինչ տրամաբանությամբ: Օրինակ, կարո՞ղ է ՀԱՊԿ-ը կոշտ դիմել Ադրբեջանին , վերջնագրի տոնով, սպառնալով պարզապես ռազմական պատասխանով: Թե՞ ՀԱՊԿ կդիմի Հայաստանին, ասելով, որ անհրաժեշտությունից բխում է ապահովել ռեգիոնալ կայունությունը և դրա համար ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին՝ սահմանային գոտում տեղակայելով այսպես ասած խաղաղապահ կոնտինգենտ կամ հատուկ արձագանքման ստորաբաժանումներ: Ի՞նչ տարբերակով կարձագանքի իր դաշնակից անդամ պետության սահմանների հանդեպ ոչ անդամ պետության ոտնձգությանը ՀԱՊԿ-ը: Այստեղ համենայնդեպս կա այսպես ասած նախապատմություն, երբ նախորդ տարիներին Ադրբեջանի գործողությունները արժանացել են ոչ թե ՀԱՊԿ անդամների հանդիմանությանն անգամ, այլ հակառակը՝ ՀԱՊԿ անդամները  Ադրբեջանի հետ ունեցել են դաշնակցային ու եղբայրական հարաբերություն: Հայաստանը ՀԱՊԿ-ին դրել է փաստի առաջ, ըստ էության, բայց այստեղ առկա է հարց՝ ինչ է անելու Հայաստանը, երբ ինքը հայտնվի ՀԱՊԿ ռազմա-քաղաքական «ինֆանտիլության» փաստի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում