
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հասնել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության ապաԷսկալացմանը՝ խաղաղ քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար:
«Այժմ մենք պետք է ձգտենք հասնել հակամարտության ապաէսկալացմանը, որպեսզի պաշտպանենք խաղաղ քաղաքացիների կյանքը, որոնք զոհվում են այդ բացարձակապես անընդունելի հանգամանքներում»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ՄԱԿ-ը լիովին պատրաստ է մերձավորարևելյան «քառյակի» աշխատանքի վերսկսմանը և խաղաղ գործընթացին։
ՄԱԿ-ի ԱԽ-ի միասնությունը Մերձավոր Արեւելքում ճգնաժամի կարգավորման կարևոր գործոն է։