Իսրայելական բանակը կշարունակի հարվածներ հասցնել Պաղեստինյան խմբավորումների թիրախներին Գազայի հատվածում, մինչև լիակատար լռության սկիզբը, ասել է պաշտպանության նախարար Բենի Գանցը:
«Երբ մենք հասնենք այս նպատակին, մենք կարող ենք խոսել դեէսկալացման մասին: Այս պահին վերջնաժամկետ չկա»,- ասել է նախարարը Աշկելոն քաղաք կատարած այցի ժամանակ, որը երկուշաբթի երեկոյան շարունակական հրթիռային հարվածների գոտում էր:
Գանցի խոսքերով` վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակը մի շարք լուրջ հարվածներ է հասցրել:
«Մենք հարձակվել ենք հրամանատարական ստորաբաժանումների և ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ենթակառուցվածքների վրա և շարունակելու ենք դա անել՝ պաշտպանելով Իսրայելի բոլոր բնակիչներին: Մենք խոցել ենք հարյուրավոր թիրախներ …»,- նշել է նա: