Monday, 25 09 2023
Էլեկտրաէներգիայի անջատում՝ մայրաքաղաքի ու մարզերի որոշ հատվածներում
00:45
ԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում տիրող ճգնաժամի կապակցությամբ
00:33
Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան
00:30
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում
Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել շտապօգնության մեքենաներ՝ բժշկական պարագաներով
00:00
«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպել է բռնի տեղահանված անձանց հետ
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Հայկական կողմը ՌԴ խաղաղապահների ղեկավարության հետ բանակցում է օդային միջանցքի հարցով. bagramyan26
21-րդ դարի մեծ հայկական գաղթը․ Արցախը դատարկվում է կայծակնային արագությամբ
ՌԴ-ն Բաքվի հետ բանակցում է 10 տարով խաղաղապահների մանդատը երկարացնելու և թվակազմը ընդլայնելու շուրջ
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խստիվ պահպանել նախարարի հրամանով հաստատված ընթացակարգերը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր
Իրանը պատերազմ չի ուզում, բայց փորձում են ներքաշել
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել»․ Արցախի ՄԻՊ
22:10
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ հոկտ. 27-ը, 2004-ին չդադարեցվեր բանակի զինումը ու ընտրությունները չկեղծվեին
21:50
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
21:40
Բաքվի արնախում խելահեղությունը միայն Արցախով չի սահմանափակվելու. Բուայե
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր․ Հանրապետական ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ խոսնակ
21:35
Նախագահ Բայդենն է ինձ խնդրել՝ գալ ՀՀ և ուղերձ փոխանցել. Սամանթա Փաուեր
«Ամերիկացիներին չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
21:10
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
ՀՀ վարչապետի կողմից շոշափելի առաջարկներ են հնչել. Փաուեր
21:00
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
20:50
Բայդենը խնդրեց, որ գամ և փոխանցեմ իր ուղերձը՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Փաուեր

Լավրովի պլանները Երևանից Բաքու. Մինսկի խմբի էֆեկտը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի ադրբեջանական այցը ըստ էության շրջանցեց Արցախի կարգավիճակի թեման, թեև Լավրովը Ալիևի հետ հանդիպմանը խոսել էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների ճշգրտման բարդ խնդիրների մասին: Լավրովի այդ հայտարարությունը անշուշտ առաջացնում է հարցեր, թե ի՞նչ սահմանների մասին է խոսում ՌԴ արտգործնախարարը: Եթե խոսքը իրապես Լեռնային Ղարաբաղի սահմանների մասին է, ապա այդ խոսակցությունն անշուշտ ողջունելի է, որքան էլ Ռուսաստանը խուսանավում է կարգավիճակի հարցի մասին բարձրաձայն հիշատակումներից: Որովհետև, սահմաններն ինքնին նշանակում են կարգավիճակ՝ բաց, թե փակ տեքստով: Բայց, եթե Լավրովը խոսում է Հայաստան-Ադրբեջան սահմանների մասին, մասնավորապես Սյունիքում առաջացած նոր իրողությունների վերաբերյալ, ապա այստեղ արդեն նրա հայտարարությունը ստանում է բոլորովին այլ համատեքստ, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված պետություններ են և նրանց միջև սահմանների հարցը ՌԴ արտգործնախարարի իրավասությունից դուրս է, համենայնդեպս քանի դեռ այդ պետություններից որևէ մեկը Լավրովին չի դիմել այդ հարցով զբաղվելու պաշտոնական առաջարկով:

Հատկանշական է, որ Լավրովի հետ հանդիպմանը Ալիևն էլ խոսել է սահմանների մասին, սակայն տողատակով, հայտարարելով, որ ՌԴ խաղաղապահները Ադրբեջանի տարածքում են: Արդյո՞ք դա նշանակում է, որ Լավրովը այդուհանդերձ շոշափում է հենց ԼՂ սահմանների հարցը, ինչին էլ հակադարձում է Ալիևը, այսպես ասած չընդունելով, որ կա ԼՂ սահմանի օրակարգ: Մի բան ակնառու է, որ Ռուսաստանի արտգործնախարարի Բաքու այցը վկայում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ոչ այնքան ներդաշնակ հարաբերության մասին և ակնառու է, որ կան փոխադարձ պայմաններ, որոնք կողմերի համար ընդունելի չեն: Դա թերևս նշանակում է, որ Լավրովի Երևան կատարած այցի շրջանակում էլ Երևանն է իր հերթին դրել որոշակի պայմաններ, որոնք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը իր հետ «տարել» է Բաքու: Հարցն այն է, թե Երևանից «տարած» պայմանները որքանով են համահունչ Մոսկվայի մոտեցումներին՝ ինչը կնշանակի, որ Երևանն այդ իմաստով եղել է ընդամենը «տարանցիկ»  գոտի, և որքանով է Մոսկվան պարզապես անկարող եղել Երևանում հաղթահարել այդ պայմանները: Այդ հանգամանքները իրենց հերթին խոսում են թերևս այն որոշակի էֆեկտի մասին, որ իրադրության վրա ազդեցությամբ ունենում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի դիրքորոշումը, մասնավորապես Արցախի կարգավիճակի և տեղահանվածների խնդիրների վերաբերյալ, ինչը որոշակիորեն խառնում է թե Լավրովի, թե Ալիևի պլանները: Ըստ ամենայնի, Ալիևի դժգոհության պատճառը նաև այն է, որ Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ սկսել է աշխատել մեկ ձեռքով, մյուսը փորձելով ազատել Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքի անհրաժեշտության համար: Իսկ այդ անհրաժեշտությունը թելադրվում է անշուշտ ոչ միայն արցախյան գոտիով, այլև Ուկրաինայից մինչև Կենտրոնական Ասիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում