Օգոստոսի 8-ին՝ ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 13:05-ին «Ծովազարդ» կայանից (գ:Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով):
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ: թիվ 12 տան բնակիչ, 1993թվականին ծնված Արսեն Ասլիկյանի դին:
…
Նույն օրը՝ ժամը 16:10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա՝ հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է ջրահեղձված լինի:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996թվականին ծնվածՎարդան Բաբայանի դին:
…
Նույն օրը՝ ժամը 17:41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճում (Լճաշեն գյուղի հարակից ‘’Շահենի մոտ’’ լողափ) ջրահեղձվել է քաղաքացի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988թվականին ծնված Էդգար Մնացականյանի դին:











































