
ՌԴ ՔՕ 105 հոդվածի երկրորդ մասով, որով գործ է հարուցված Կազանի №175 դպրոցում երեկ 7 աշակերտի և 2 ուսուցչուհու սպանած 19-ամյա Իլնազ Գալյավիևի դեմ, նախատեսվում է պատիժ ցմահ ազատազրկման կամ մահապատժի տեսքով, հայտնում է РИА Новости-ն։
Սակայն նշվում է, որ Ռուսաստանում մահապատիժների հարցում մորատորիում է գործում։
Նշենք, որ հրաձգության հետևանքով տուժել է 18 երեխա և 3 մեծահասակ։ Գալյավիևն անձնամբ է հանձնվել ոստիկանությանը։ Այսօր Թաթարստանում սգո օր է հայտարարված։