Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եթե չլրջանանք, նոր տարածքներ տանք գերիների դիմաց՝ էլ ավելի մեծ վտանգի առաջ կկանգնենք, հայերի նկատմամբ սահմանում համատարած որս կսկսվի

Հայաստանի համար սկզբունքային խնդիրը՝ Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը փակել չի հաջողվում, ընդ որում, Երևանն ու Բաքուն այդ խնդրում համաձայնության չեն գալիս անգամ թվերում, գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը:

Հայաստանում թերթի զրուցակիցն ասել է, որ ըստ հայկական կողմի հաշվարկների՝ գերության մեջ է գտնվում մոտ 200 մարդ: Ընդ որում, հաստատված է համարվում 72-ը, իսկ 48-ին Ադրբեջանը հրաժարվում է հաստատել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմում թերթի աղբյուրն ասել է, որ Ադրբեջանում այժմ պահվում է 59 հայ, որոնք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, հետևաբար «դիվերսանտ ու ահաբեկիչ են» և «պետք է դատվեն»:

Ռուսաստանում և Հայաստանում «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Բաքվում պահվող անձինք դարձել են առևտրի առարկա: Նրանց խոսքով՝ Ադրբեջանը փորձում է նրանց ազատ արձակման համար նախապայմաններ դնել: Ընդ որում, դրանք վերաբերում են տարածքային հարցերի: Մասնավորապես, Ադրբեջանը պահանջում է իր վերահսկողությանը հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որի վերահսկողությունն այժմ իրականացնում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: Այդ ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելը զգալիորեն կթեթևացներ ադրբեջանցիների մուտքը Շուշի: Բացի այդ, ըստ թերթի աղբյուրների, գերիներին ազատ արձակելու դիմաց ադրբեջանական կողմը պահանջել է Ղազախի շրջանի մի շարք գյուղեր: Երկու հարցերի վերաբերյալ էլ առայժմ լուծում չկա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի որևէ իշխանություն չի համարձակվի գնալ նման բանակցությունների. «Գերիների հարցը զուտ  հումանիտար դաշտում պետք է լուծվի։ Կա հումանիտար միջազգային իրավունք, հումանիտար համագործակցություն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում, Ռուսաստանը նաև պարտավորություններ, ի վերջո այդ երկիրը միջնորդի դեր է ստանձնել այս հարցում։ Կա եվրոպական հումանիտար իրավունք, Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ եմ։ Ուրեմն՝ հարցը պետք է այդ շրջանակներում լուծվի։ Գերիները պետք է վերադարձվեն՝ առանց նախապայմանների։ Ավելին՝այն, որ Ադրբեջանը դասակարգում է գերիներին տարբեր չափորոշիչներով, մի մասին համարում «ահաբեկիչ»՝ միջազգային իրավունքում դա որևէ ուժ չունի։ Գերիների հարցերը պետք է լուծվեն հումանիտար դաշտում։ Միգուցե նման  հրապարակումները ինֆորմացիոն արտահոսք են, միգուցե նաև  խաղ է՝ ինձ հետաքրքիր չէ։ Ադրբեջանը պարտավոր է անխտիր բոլոր գերիներին։ Եթե մենք մեզ ճիշտ պահենք նաև  միջազգային ատյաններում, դա կբերի նրան, որ ի վերջո Ադրբեջանի դեմ կսկսեն սանկցիաներ կիրառել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, որ առայժմ մենք միջազգային հանրությունից կոչերից բացի ոչինչ չենք լսել, Գրիգորյանն արձագանքեց.«Պետք է համբերատար աշխատանք տանենք։Ռուսաստանը վաղուց բավականին բարդ  քայլեր է իրականացնում Եվրոպայի, Միացյալ Նահանգների և առհասարակ արևմուտքի դեմ, բայց բավականին երկար ժամանակ անցավ, մինչև նրանք սկսեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։Միջազգային հանրության մեջ ընդունված չէ երկրորդ օրը սանկցիա  կիրառել։ Իրենք միշտ հնարավորություն են տալիս երկրին ճիշտ քայլ անել։ Հիմա և՛ Եվրամիությունը և՛ Միացյալ Նահանգները սկսում են սանկցիոն քաղաքականություն Թուրքիայի դեմ, բայց բավականին երկար ժամանակ իրենք համբերատար սպասում ու կոչեր էին անում։Ադրբեջանը երբեք սանկցիոն  քաղաքականության վտանգների տակ չի եղել, ինչքան էլ ժողովրդավարությունն այնտեղ  շատ ցածր մակարդակի վրա է եղել։ Բայց  իրենք հրահրած պատերազմի ու կատարած հանցանքների համար նրանք կանգնած են սանկցիաների վտանգի առջև»։

Գրիգորյանի  նշում է, որ Ադրբեջանի վրա այժմ կան ճնշումներ և՛ Եվրախորհրդարանի և՛ Եվրախորհրդի կողմից, ճնշումներ նաև՝ Միացյալ Նահանգների կողմից. «Այո՛, եթե իրենք գերիներին չտան՝ կհայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ»։

Մեր զրուցակիցը համարում է, որ հայ ժողովրդի առջև մեծ վտանգ է  ծառացած.«Եթե մենք ներսում ինչ-որ ճնշման կամ այլ հարցերի պատճառով սխալվենք, ապա կսկսվի համատարած որս հայերի նկատմամբ։Եթե իրենք տեսնեն, որ կարող են հայերից գերի վերցնել ու դրա դիմաց գյուղ, արոտավայր կամ փոքր մի հատված ստանան՝ ավտոմատ դա կբերի նման, որ հայերին կսկսեն որսալ ու դրա դիմաց ինչ-որ բան ստանան։ Ես խորհուրդ եմ տալիս և՛ իշանություններին և՛ ընդդիմությանը հարցին լուրջ մոտենալ։ Դա ներքին քաղաքականություն չէ, դրանից կօգտվի Ադրբեջանը։ Հայաստանի   հանդեպ լուրջ վտանգներ կծառանան, եթե մենք թուլանանք գերիների հարցում։ Հարցը  միանշանակ պետք է լուծվի միջազգային խաղի կանոնների շրջանակներում՝ առանց նախապայմանների ու դրա մասին է նաև խոսում Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը»։

Քաղաքագետը նշում է, որ նույնիսկ այսօր մարդիկ շատ հարցերում հույսը դնում են Ռուսաստանի վրա, մինչդեռ գերիների հարցը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ոչ վստահելի գործընկեր է.«Իհարկե դա ցույց տվեց նաև պատերազմը, բայց նույնիսկ պատերազմից հետո մենք համոզվում ենք, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները։ Մոսկվան ասաց՝ թող չլինեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, մենակ ես ստանձնում եմ պարտականություն, որ գերիները կվերադարձվեն։Նորից եմ կրկնում՝ եթե մենք թուլություն ցուցաբերենք ու ասենք՝ ոչինչ տանք Կարմիր Շուկան, թող գերիներին վերադարձնենք։ Ո՛չ դրանից հետո համատարած գերիներ են վերցնելու ու դրա դիմաց ինչ-որ բան պահանջելու։ Կգտնվեն Ադրբեջանում մարդկանց խմբեր ու զինվորականներ, որոնք այդ ճանապարհով կշարժվեն։ Ես այդ միտքը շատ վտանգավոր եմ համարում։ Կոչ եմ անում բոլորս լրջանանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում