Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Ինչ է ակամա խոստովանում ՌԴ արտգործնախարարը. «գեղեցկության մրցույթի» ծանր գինը

Հաջորդ տարի նշանակալի հոբելյան է՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության 30-ամյակը և ռազմավարական դաշնակցության ու բարեկամության պայմանագրի 25-ամյակը, Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ասելով, թե այդ առնչությամբ Երևանում քննարկվել է հոբելյանական միջոցառումների անցկացումը: «Հուսով եմ, դրանք դրական կընկալվեն մեր քաղաքացիների մոտ», հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: Այդ հայտարարությունը հնչում է որոշակի ինքնախոստովանության, կամ կանխավ խոստովանության տոնով: Բանն այն է, որ ՌԴ արտգործնախարարի այդ «հույսի» տողատակում նշմարվում է այն, որ հոբելյանական միջոցառումների շարքում կարող են լինել այնպիսիք, որոնք հանրային շրջանակում ընկալվեն առնվազն ոչ միարժեք: Իսկ այդ համատեքստում բավականին ուշագրավ է Ռուսաստանի լրագրողներից մեկի հարցին Երևանում Լավրովի տված պատասխանը, թե արդյո՞ք հայ-ռուսական հոբելյանի համատեքստում չի նախատեսվում երկու երկրների հարաբերության կտրուկ խորացում:

Լավրովը հայտարարել է, թե կտրուկ խորացում հնարավոր չէ ֆիզիկապես, քանի որ հայ-ռուսական հարաբերությունն այսօր էլ չափազանց լայն է և ներառում է ըստ էության կենսագործունեության բոլոր ոլորտները: Լավրովը ասել է, որ նախատեսվում են հետաքրքիր միջոցառումներ, որոնք կլինեն գեղեցիկ և ընկալելի քաղաքացիների համար: Այսինքն, Լավրովը խոսում է «սահուն խորացման» մասին, ակնարկելով, որ «կտրուկ խորացումը» կբերի քաղաքացիների, հանրության ընկալման խնդրի: Անկասկած է, որ ՌԴ արտգործնախարարը նկատի ունի Հայաստանի հանրությանն ու քաղաքացիներին: Դրանով իհարկե ՌԴ արտգործնախարարը փաստորեն նախ արձանագրում է, որ քաջատեղյակ է այն հանրային տրամադրություններին, որ կան Ռուսաստանի հանդեպ՝ հատկապես 44-օրյա պատերազմում Ռուսաստանի վարքագծից հետո, երբ Հայաստանը փաստորեն ունենալով Մոսկվայի դաշնակցությունը, հայտնվեց Թուրքիայի դեմ: Կարևոր չէ, Հայաստանը Թուրքիայի դեմ է հայտնվել Արցախո՞ւմ, թե՞ Սյունիքում կամ Տավուշում, որովհետև, երբ խոսվում է խորը դաշնակցային հարաբերության մասին, ապա դա առաջին հերթին իրական քաղաքական, հետո նոր միայն ֆորմալ փաստաթղթային սահմանումներով երևույթ է:

Լավրովը իհարկե պատկերացնում է, որ հայ-ռուսական հարաբերությունը Հայաստանում հատկապես պատերազմից հետո մեղմ ասած ունի ընկալման խնդիր: Ամբողջ հարցն այն է, որ պատկերացնելով հանդերձ, Լավրովն ինքը և ՌԴ ներկայիս վերնախավն ընդհանրապես ունեն այդ խնդրի խորությամբ ընկալման հարց: Այլ կերպ ասած, նրանք թերևս խորությամբ չեն ընկալում, որ Հայաստանի հանրության մոտ հարցերը առաջացնում է առաջին հերթին հենց ռուսական քաղաքականությունը, ոչ թե «սորոսը» կամ որևէ այլ մեկը որևէ այլ տեղից: Որովհետև, սեփական պատասխանատվության ընկալման պարագայում Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը կխոսեր այդ պատասխանատվության, ոչ թե գեղեցիկ միջոցառումների պլանավորման մասին: Հայաստանի հանրությունը Ռուսաստանից ակնկալում է ոչ թե գեղեցիկ միջոցառումներ, այլ քաղաքական, ռազմա-քաղաքական առարկայական վարքագիծ, որտեղ արտացոլվում է Հայաստանի պետական շահը, ընդ որում ոչ միայն զուտ դե յուրե սահմանագծումով, այլ նաև դե ֆակտո հանգամանքներով, ինչպիսիք են Արցախին առնչվող խնդիրները: Այլապես, Հայաստանի հանրությունը հիմար չէ, որ քաղաքականությունը դատի գեղեցկությամբ, առարկայական բովանդակությամբ: Հայաստանի հանրության դժգոհությունն ու հարցերը գեղագիտական կամ գեղարվեստական չեն, այլ քաղաքական, ռազմա-քաղաքական, պատմա-քաղաքական: Հայաստաննի հանրությունը չի ուզում իր որդիների թանկ արյունով և հայրենիքով թանկ վճարել ռեգիոնում Ռուսաստանի «գեղեցկության մրցույթի» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում