Մոտ 100 կամավոր է ժամանել Լոնդոնի արևելյան Իլինգ թաղամաս գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքերը վերացնելու և փողոցները մաքրելու համար:
Անկարգությունների մասնակիցներն օգտագործում էին ապակե շշեր, կոտրում էին խանութների ապակիները։ Դրա հետևանքով փողոցներում այժմ մեծ քանակությամբ կոտրված ապակի է թափված: Այս մասին BBC-ին հայտնել են ականատեսները:
Կամավորները հիմնականում սոցիալական ցանցերից են տեղեկացել, որ քաղաքին իրենց օգնությունն է պետք:











































