Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ծանր է, բայց խոսելու ժամանակը չէ, հաղթողի կարգավիճակը վերադարձնելու ժամանակն է

Այսօրը՝ մայիսի 8-ը, դիմավորում ենք ծանր զգացումներով և տրամադրությամբ: Բանն այն է, որ մայիսյան այս օրը, ըստ էության, Երկրապահի օրը նշելով մեկնարկում էր մայիսյան Եռատոնը, որը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ամրագրված էր Շուշիի հաղթանակով, ինչն էլ առանցքային բարոյահոգեբանական և ռազմա-քաղաքական նշանակություն ունեցավ Արցախի առաջին պատերազմի հաղթանակի համար:

Դժբախտաբար, Շուշիի ազատագրումից 29 տարի անց մենք ունենք Շուշիի կորուստ, Արցախի ազատագրված տարածքների, Հադրութի կորուստ, ունենք արցախյան 44-օրյա պատերազմի պարտություն և հազարավոր երիտասարդ կյանքերի ծանր կորուստ: Մայիսի 8-ը դիմավորում ենք ոչ թե հաղթանակի հպարտությամբ, այլ կորստի ցավով: Եվ խոսելը այսօր չափազանց դժվար է: Եվ խոսել թերևս պետք էլ չէ:

Ի վերջո, այն իրավիճակը, որի առաջ կանգնած ենք այսօր, հետևանքն է այն բանի, որ մենք մոտ երեք տասնամյակ միայն խոսել ենք, ասել ենք գեղեցիկ բաժակաճառեր, նաև հաղթանակի Եռատոնի առիթով ասել ենք պաթետիկ ճառեր, իսկ այդ ամենից դուրս՝ իրական կյանքում, մենք ուղղակի սպառել ենք հաղթանակը: Այն գործի, ռազմա-քաղաքական գործոնի, պետականության զարֆացման, արդիականացման, համաշխարհային կյանքում տեղի և դերի արձանագրման միջոց ու ելակետ դիտարկելու փոխարեն, մենք մոտ երեք տասնամյակ այն դիտել ենք պրիմիտիվ պաթոսի աղբյուր, իսկ պետական ընթացքի համար պատասխանատու «էլիտան»՝ անձնական հարստության ու իշխանության աղբյուր: Դա է պատճառը, որ երեք տասնամյակ անց մենք հայտնվել ենք մեզ՝ Հայաստան-Արցախին սպառնացող ուժգին մարտահրավերների համեմատ գրեթե անպատրաստ վիճակում: Անգամ առաջին լրջագույն ահազանգերից հետո, որ սկսեցին սահմանին ադրբեջանական տարբեր ու աճող տրամաչափերի տեսքով հնչել դեռևս 2012-13, 2014 թվականներից, մենք շարունակել ենք մեր պաթետիկ ընթացքը, լեցուն ավելի շատ խոսքով, քան գործով: Ի վերջո դա էր նաև, որ Հայաստանում հեղափոխությունը դարձրել էր անխուսափելի անհրաժեշտություն, բարոյապես և ֆիզիկապես մաշված ու Հայաստանը մաշող կառավարման համակարգից դուրս գալու գրեթե անայլընտրանք հնարավորություն: Սակայն այդ հնարավորությունն էլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների ու գործոնների հանրագումարում բավարար չեղավ մարտահրավերները հեռացնելու, կորցրած ժամանակը հետ բերելու տարածություն ձևավորելու համար:Այդ պատճառով, այսօր արդեն պետք չէ խոսել: Պետք է լուռ սգալ մեր երիտասարդների կորուստը, պետք է ուժով կրել պատերազմի մյուս կորուստները, և պետք է գործել՝ գործել պետությունը այդ ակոսից դուրս բերելու և ինքնիշխանության ու արդիականության ճանապարհի վրա դնելու համար:

Այժմ, եթե խոսել, ապա միմիայն կոնկրետ ծրագրերից, կոնկրետ խնդիրներից, առանց պաթոսի, առանց ճոռոմաբանության, խոսել առարկայորեն, վեր հանել ներքին ու արտաքին, անվտանգային խնդիրները, փնտրել այլընտրանքներ, փնտրել նոր դաշնակիցներ, գործընկերներ, և այդ ամենի առանցքում դնել մեր ներքին՝ հայաստանյան և համահայկական ռեսուրսը, փնտրել այդ ռեսուրսն իր բազմազանությամբ և բազմաշերտությամբ հանդերձ հայկական պետության շատ կոնկրետ խնդիրներին ծառայեցնելու առարկայական մեխանիզմներն ու գաղափարները, որպեսզի հայկական պետականության գալիք տասնամյակների ընթացքը հիմնավորապես և որակապես փոխվի տարի առ տարի: Այդ ամենով հանդերձ, չնայած կորուստներին, չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր վանդալների ձեռքին է, դույզն իսկ չի նվազել հպարտությունը այն մարդկանց համար, և խորին հարգանքը այն մարդկանց կյանքի կամ զոհվածների հիշատակի առջև, որոնք երեք տասնամյակ առաջ մեզ պարգևել են հաղթանակի ցնցող բերկրանքը: Նրանք միշտ հաղթող են, ինչպես որ հաղթող են այն մեր երիտասարդները, որոնք կռվեցին և զոհվեցին այս պատերազմում, թեկուզ այն ավարտվել է ռազմական պարտությամբ: Նրանք միևնույն է հաղթող են, ու նրանց այդպիսին պահելու համար մենք՝ ապրողներս պարտավոր ենք գործով վերադարձնել պետությանը հաղթողի կարգավիճակը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում