Sunday, 12 07 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Մոուրինյոյի «սրտիկը» զայրացած Մխիթարյանին․ «Ռոմայի» հաղթական անկումը․․․

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» 3։2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն դուրս մնաց պայքարից։ Առաջին խաղում իտալական թիմը հյուրընկալվելիս պարտվել էր 6։2 հաշվով։ Երեկ «Ռոման» առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և չիրացրեց 5-6 իրական գոլային հնարավորություններ։ Աչքի ընկնելու 2-3 հնարավորություն ուներ նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Առաջին դեպքում նա ուղղակի պարտավոր էր գրավել Դավիդ դե Խեայի դարպասը։ Եթե հանդիպման սկզբում «Ռոման» իրացներ բազմաթիվ գոլային պահերից գոնե մեկը, հնարավոր է հանդիպումը բոլորովին այլ ընթացք ստանար։ Նույնիսկ 2։1 հաշվի ժամանակ իտալական ակումբը կարող էր ինտրիգ մտցնել խաղում, բայց․․․։ Ֆուտբոլում «եթե»-ներ չկան։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարգահապության և գրագիտության շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ։

Փաստենք թերևս հետևյալը, պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկային այդպես էլ չհաջողվեց բալանսավորել «Ռոմայի» խաղը։ Որոշ դրվագներում Հռոմի թիմը ցուցադրում է հագեցած և դինամիկ խաղ, իսկ որոշ դրվագներում՝ ուղղակի խայտառակ ֆուտբոլ։ Ֆոնսեկային այդպես էլ չհաջողվեց թիմին պատրաստել կարգով հավասար և ավելի ուժեղ թիմերի դեմ հանդիպումներին։ Հեշտությամբ հաղթելով կարգով ավելի ցածր թիմերին՝ «Ռոման» Ա սերիայի առաջատարների դեմ մրցավեճերում ուղղակի ձախողում էր։ Ինչ խոսք, Ֆոնսեկան մասնագիտական որակները որոշակի աշխուժություն հաղորդեցին «Ռոմային», բայց ընդհանուր առմամբ այս մարզչի աշխատանքը իտալական ակումբներում ուղղակի չստացվեց։ Ֆոնսեկան դավանում է հարձակվողական ֆուտբոլ, բայց մենակ հարձակվելով հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել։

Մրցաշրջանի ընթացքում «Ռոմայի» պաշտպանական օղակում առկա խնդիրները այդպես էլ չկարգավորվեցին։ Երեկվա խաղում էլ «Մանչեսթեր Յունայթեդը» հեշտությամբ ճեղքում էր պաշտպանական գիծը, ստեղծելով գոլային հնարավորություններ։ «Յունայթեդի» գրոհների 60-70 տոկոսը վտանգավոր էին, ինչը ևս մեկ անգամ խոսում է «Ռոմայի» թույլ թիկունքի մասին։ Անդրադառնանք նաև Մխիթարյանի խաղին։ Հայ ֆուտբոլիստը վնասվածքից հետո գտնվում է ֆունկցիոնալ առումով լավ վիճակում։ Մխիթարյանի գործողությունները սուր էին և կրեատիվ։ Ֆոնսեկայն վստահելով մեր ֆուտբոլիստին ստեղծեց հնարավորություն որպեսզի նա դառնա թիմի առաջատարը։ Վստահ ենք, որ ավելի դինամիկ և արդյունավետ խաղային մոդելի պարագայում հայ կիսապաշտպանը շատ ավելի հաջող կգործեր։ Ամեն դեպքում երեկվա մրցավեճում Մխիթարյանը լավագույններից էր խաղադաշտում։ Նույնիսկ հանդիպման վերջնամասում նա մեծ արագություն էր զարգացնում։ Անդրադառնանք ուշագրավ մի դրվագի։ «Ռոման» Instagram-ի պաշտոնական էջը երեկվա հանդիպումից լուսանկար է հրապարակել, որում զայրացած Մխիթարյանն է։ Լուսանկարի մեկնաբանության բաժնում «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեղին և կարմիր սրտիկներով մեկնաբանություն է թողել։ Իտալական մամուլում երեկ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանը «Ռոմայից» հեռանալու որոշում է կայացրել։

Պատճառը Մոուրինյոն է, որի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստը ելույթ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում» և այնքան էլ լավ հարաբերություններ չի ունեցել հետ։ Թե ինչ ենթատեքստ ունի Մոուրինյոյի «սրտիկով» մեկնաբանությունը դժվար է ասել։ Ինչևէ, Եվրոպա լիգայում «Ռոմայի» անկումից հետո կարող է փաստել, որ Հռոմի թիմում Ֆոնսեկայի ժամանակաշրջանն այլևս ավարտված է։ Միևնույն ժամանակ «Ռոմայում» ավարտվում է նաև Հենրիխ Մխիթարյանի ժամանակաշրջանը։ Թե որտեղ կարիերան կշարունակի Հայաստանի հավաքականի ավագը պարզ կդառնա մոտ ապագայում։ Մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Այն որ Մխիթարյանը չի երկարաձգի պայմանագիրը կարծում ենք պարզ է։ «Ռոման» կորցրեց Մխիթարյանին։ Վերջինիս տրանսֆերի համար մրցավազքը արդեն իսկ սկսված է։ Հավանական տարբերակը «Յուվենտուս» տեղափոխվել է։ Իտալիայի դեռևս գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ըստ տեղեկությունների հույսեր է կապում Մխիթարյանի հետ։ Հայ ֆուտբոլիստի հետ խաղադաշտում համագործակցելու ցանկություն է հայտնել նաև «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում