Tuesday, 21 07 2026
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Արցախի նոր գործընթացում հայկական նոր ճարտարապետությունը

Արցախի հարցի բանակցային գործընթացի վերականգնման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշումը, Արցախի կարգավիճակի հարցը նվազագույնը այն սահմաններում, որում ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Երևանի այդ դիրքորոշումը մայիսի 6-ին ՌԴ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:  Բանակցային գործընթացի վերականգնման մասին խոսակցությունը սակայն բավականին մշուշոտ է: Մինսկի խմբի համանախագահների մակարդակով արվել է արդեն երկրորդ հայտարարությունը, միևնույն ժամանակ սակայն նրանցից մեկը՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի մակարդակով հայտարարում է, թե պետք չէ «քաղաքականացնել» նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցող գործընթացը:

Ինչպես նկատեցի նախօրեին, գուցե այդ հայտարարությունը ՌԴ համար տակտիկական բնույթի է, որպեսզի այսպես ասած «չխրտնեցնի» Բաքվին ու Անկարային: Հնարավոր է նաև, որ Մոսկվան Արցախի կարգավիճակի և տեղահանվածների խնդրի մասին Վաշինգտոնի ու Փարիզի հայտարարությունների առնչությամբ ունի մտավախություն և կասկած, որ դրանք կարող են լինել Բաքվի ու Անկարայի հետ ԱՄՆ ու Ֆրանսիայի պայմանավորվածության տողատակով, այսինքն հարցադրումներ, որոնք Բաքվին ու Անկարային կարող են մղել պայմանավորվածությունների, փոխելով իրավիճակը: Այդ ամենում սակայն Երևանի խնդիրը թերևս անփոփոխ է, այն իմաստով, որ պետք է ձևավորել քաղաքական գործընթացում հայկական դիրքերը, մտածել և մշակել դրանց ճարտարապետությունը: Խոսքը բնականաբար ռազմական դիրքերի մասին չէ, այլ քաղաքական, որովհետև ռազմական դիրքերի ամրության հարցն առաջնահերթ է ինքնին:

Երևանը, Ստեփանակերտի հետ մեկտեղ պետք է կառուցի նոր գործընթացում իր դիրքերը, որոնց հիմքում պետք է անբեկանելի լինի հայկական իրավունքի: Երբ կմեկնարկի բանակցային գործընթացը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, կախված չէ միայն Հայաստանից և անորոշ է, սակայն մեր դիրքերի, բանակցային տրամաբանության ճարտարապետությունը կախված է մեզանից և այն պետք է մշակվի, հաշվի առնելով նաև նախորդ փուլի, այսինքն անցնող քառորդ դարի սխալները: Իսկ դրանք եղել են բավականին ակնառու: Դրանց համար մեղադրանքներ ներկայացնելու հիմք կամ անհրաժեշտություն ներկայումս չկա, ի վերջո հետին թվով գնահատելը բավականին դյուրին է, սակայն կա անհրաժեշտություն ախտորոշել անցնող փուլն ու գիտակցել դրանում թույլ տրված բացթողումներն ու սխալները, և թերևս դրանցից առանցքայինը: Պատերազմի իր համար հաղթական արդյունքից հետո հայկական կողմը բանակցային դիրք է կառուցել մի ճարտարապետությամբ, որտեղ տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքը ճանաչվել է, իսկ ահա դրա դիմաց այդպես էլ չի ամրագրվել հայկական որևէ իրավունք, հավասարազոր շեշտադրումով: Դրանից է «բռնվել» ադրբեջանական կողմն ու աշխարհաքաղաքական վերափոխումներին զուգահեռ ամրացրել իր դիրքերը, Հայաստանին դնելով բավականին հակասական և փակուղային իրավիճակներում: Հայկական կողմի նոր ճարտարապետության հիմքում պետք է լինի հայկական իրավունքի ամրագրումը, գործնականում բացառելով ադրբեջանական որևէ իրավունքի դիտարկում: Դա բոլորովին արմատական դիրքորոշում չէ, առավել ևս այն պատերազմից հետո, որ պարտադրվեց Արցախին ու Հայաստանին թուրք-ադրբեջանական  ահաբեկչական ռեսուրսով: Արմատականությունը դա էր, ըստ այդմ հայկական իրավունքը դառնում է միարժեք անհրաժեշտ ինքնապաշտպանության տարր, որը պետք է քննարկվի և օրակարգ բերվի առանց որևէ այլ կապակցվածությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում