Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բուրգի գլխին նստածը միշտ էլ թելադրող է լինում. Արցախում հարցաքննվել են իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ

Արցախի հանրապետության դատախազությունից նախօրեին տեղեկացրեցին, որ Արցախում սահմանադրական կարգի տապալման քրեական գործով  հարցաքննվել է 28 պատգամավոր։ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր եւ տեղեկություններ ստանալու համար հարցումներ։

Հիշեցնենք, որ նախօրեին այս նույն քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։ ԱՀ Դատախազությունից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է հարցաքննվել այս քրեական գործով, հարցաքննվել են նաև իրենց խմբակցության բոլոր պատգամավորները։ Ելնելով նախաքննական գաղտնիք չհրապարակելու արգելքից Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, թե քրեական գործը կոնկրետ ինչի վերաբերյալ է և ինչպես կամ ով է փորձ արել Արցախում սահմանադրական կարգը տապալել։ Հարությունյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է երկու հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա։ Դրանից հետո արդեն սկսվել է քննությունը, իրենց հարցաքննությունները։ «Ճիշտ չի լինի, որ ես հիմա ասեմ, թե խոսքը ինչ գործի մասին է, բայց այդ գործի շրջանակներում հարցաքննվում են շատերը՝ մարդկանց այն շրջանակը, որը այս կամ այն ձևով կարող էր առնչված լինել այդ գործին իրենց գործառույթներով պայմանավորված։ Ես կոնկրետ հարցաքննվել եմ ու չեմ կարող ասել, թե ով ինչի վրա հիմվելով է ասել, հաղորդում ներկայացրել, թե սահմանադրական կարգ է տապալվել։ Բայց համոզված եմ, որ այդ հաղորդումը հիմքեր չունի, սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել, բայց ամեն դեպքում դատախազությունը պետք է քննի այս գործը և վերջնական իրավական գնահատական տա։ Բայց կրկնում եմ, ես այստեղ ոչ մի հիմք չեմ տեսնում։ Արցախի նախագահն իր լիազորությունների շրջանակներում հնարավոր և անհնարինը արել է պատերազմի սկզբից մինչև վերջ։ Դա բոլորին է ակնհայտ, բոլորը գիտեն ու տեսել են»,-ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ քննչականում իրեն տրվող բոլոր հարցերը վերաբերել են պատերազմին, պատերազմի ժամանակահատվածին, որոշ հարցեր վերաբերել են հետպատերազմական ժամանակահատվածին.«Բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ են հարցրել»,-ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը՝ իրենք բոլորը խմբակցությունով հարցաքննվե՞լ են, քանի որ հանդիսանում են Արայիկ Հարությունյանի կուսակցության ներկայացուցիչ պատգամավորներ, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, նման տարանջատում չկա, բոլորին էլ հարցաքննել են՝ և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորների։ 28 պատգամավոր է հարցաքննվել, մեր խմբակցությունը 16 հոգի է, հետևաբար այլ պատգամավորներ ևս հարցաքննվել են։ Այլ բան չեմ կարող ասել։ Միայն կարող եմ կրկնել, որ հարցերը վերաբերել են պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածին»,-եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննվել է, բայց նույնպես պնդեց, որ չի կարող մանրամասներ ներկայացնել քրեական գործից. «Այո, հարցաքննվել եմ, հարցեր են տվել, ես էլ պատասխանել եմ։ Կարծում եմ, եթե քրեական գործ է հարուցվել, ապա ինչ որ տվյալներ կան, որոնք պետք է քննվեն, հաստատվեն կամ հերքվեն»,-ասաց Բալայանը։

Մեր հարցին՝ ունեցե՞լ եք տեղեկություններ, որ Արցախում պատերազմի ժամանակ սահմանադրական կարգի տապալում է եղել, Բալայանը պատասխանեց.«Մենք ուղակի փաստեր ենք արձանագրել, փաստը կամ հաստատել ենք, կամ ժխտել ենք։ Իրավապահ մարմինները պետք է քննեն ու պարզեն, թե ինչ է եղել։ Որոշումն էլ կկայացնի դատարանը»։

Այսինքն հիմքեր կա՞ն պնդելու, որ Արցախում պատերազմի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, դաշնակցական պատգամավորը պատասխաեց.«Փաստեր կան, որ կարող ես մտածել, որ այդպես է եղել, բայց նաև սխալ կլինի պնդել, որ այդպես է եղել։ Հարցեր կան, որ թվում է, թե մանրուքներ են, բայց մանրուքներ չեն, և հակառակը։ Երևի այդ հասարակական կազմակերպությունները փաստեր են ունեցել, զբաղվել են, նյութեր են պատրաստել և ներկայացրել են դատախազությանը»։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ քրեական գործը վերաբերում է  Արցախի նախագահին, վստահություն ունե՞ն, որ այն օբյեկտիվ, անաչառ կքննվի, Բալայանը պատասխանեց.«Նախապես դժվար է ասել, բայց նաև մեր պես երկրներում դժվար է լիարժեք վստահություն ունենալ։ Բուրգի գլխին նստածը միշտ էլ թելադրող է լինում, բայց հուսանք, որ դատաիրավական մարմինները որոշակի անաչառություն կցուցաբերեն։ Նախապես գնահատական չտանք։ Կգա ժամանակը՝ ամեն ինչ պարզ կլինի»,-եզրափակեց Վահրամ Բալայանը։

Այս գործով մեղադրյալներ դեռևս չկան։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում