Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Բացի ֆուտբոլիստներից համավարակի դեմ կպատվաստվեն նաև մարզչական շտաբի անդամները: Իտալիայի իշխանությունները պատրաստվում են պատվաստել նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին: