ԱՄՆ-ն և Իրանը ինտենսիվ հարվածներ են փոխանակում արդեն 10 օր շարունակ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում հայտարարել է, որ հերթական հարվածներն է հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային հնարավորություններին, հրթիռների և անօդաչուների արձակման կայանքներին և հակաօդային պաշտպանության համակարգերին։
Ըստ CENTCOM-ի՝ նաև շարունակվում է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցումը։
«Մայիսի սկզբից CENTCOM-ի ուժերն օժանդակել են մոտ 900 առևտրային նավերի և 450 միլիոն բարել հում նավթի տարանցմանը», – նշված է հաղորդագրության մեջ։










































