Saturday, 11 07 2026
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ

Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկն է. Փաշինյանի ուղերձը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի լրագրողներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում:

Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 2019 թվականին մեր երկիրը 2018-ի համեմատ առաջընթաց էր գրանցել 19 կետով՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը:

2020-ին պահպանել էինք մեր դիրքերը, 2021-ին՝ 2 կետով հետ նահաջնել, ինչը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով սահմանված որոշակի սահմանափակումներով: Այնուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը:

Համոզված եմ՝ առաջիկայումն մեր երկիրը շարունակելու է առաջընթացը: Առանձնակի կարևոր եմ համարում մամուլի ներկայացուցիչների կողմից օբյեկտիվ գործունեության ապահովումը, հանրությանը լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնելը: Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի ճգնաժամերը ցույց տվեցին այս խնդիրների ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում