Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

10 տարի շարունակ 7 դատավոր աշխատել են մի քաղաքացու սնանկացնելու ուղղությամբ․ Ինչու է ԱԱԾ-ն հապաղում դատավորների գործի քննության հարցում

Շուրջ 10 տարի դատաիրավական համակարգի անարդարությունից տուժած և դրա պատճառով 2019 թվականի նոյեմբերի 29-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած Սիմոն Աղեկյանին չի հաջողվում առ այսօր հասնել արդարության։ Միակ հաջողությունը, որը Աղեկյանը գրանցել էր միջադեպից հետո ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որով անցնում են սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանը, Արա Կուբանյանը և մի քանի այլ անձինք։

Վերջիններս, սակայն, հիմա ազատության մեջ են, իսկ ԱԱԾ-ում քննվող գործի տեմպը, որակը չի բավարարում Սիմոն Աղեկյանին։ Նրա խոսքով՝ ԱԱԾ քննիչը իր հետ կոպիտ է խոսում, քննությունը չի անդրադառնում մի շարք կարևոր հանգամանքների և ինքն արդեն լուրջ կասկածներ ունի, որ այս գործով արդարությունը կհաղթի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 17-ին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: ԲԴԽ-ն տվել էր իր համաձայնությունը, որից հետո պարզ էր դարձել, որ  ԱԱԾ-ում քննվող քրեակաան գործով անցնում են Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանը և Արա Կուբանյանը։ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Նրանք երկուսն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։
Այս դատավորները, երկուսն էլ անցնում են Սիմոն Աղեկյան բնակարանը խլելու գործով։ Եվ որպեսզի ամեն ինչ ավելի հասկանալի լինի, ներկայացնենք նաև գործի նախապատմությունը։

Սիմոն Աղեկյանը դատարանների ճիրանում հյատնվել է 2010 թվականին  «Արդշինբանկ»-ի հետ ունեցած վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով։ Աղեկյանը 2006 թվականին որոշում է  բիզնեսով զբաղվել, շինանյութի վաճառք իրականացնել։ Այդ նպատակով նա Վարդանանց փողոցում տարածք է վարձակալում Հրաչ Գրիգորյան անունով մեկից, վարկ է վեցնում բանկից, նորոգում տարածքը և սկսում իր գործունեությունը։ Շուրջ 16 ամիս շարունակ բանկի գումարը պարտաճանաչորեն վճարում է, սակայն, 2010 թվականին նույն տարածքի սեփականատեր համարվող Հրաչ Գրիգորյանը որոշում է Աղեկյանին  դուրս հանել իր տարածքից, ապա խլում է բիզնեսն առհասարակ նրա ձեռքից և այդ պահից սկսած Աղեկյանն արդեն չի կարողանում  կատարել իր վարկային պարտավորությունները։ «Արդշինիբանկ»-ը  դիմում է դատարան, դատավոր Էդիկ Ավետիսյանը բռնագանձում է տարածում  վարկի համար Աղեկյանի կողմից գրավադրված բնակարանի վրա։ Աղեկյանը դատական այլ ատյաններում բողոքարկում է դատարանի որոշումը, ապա սնանկ է ճանաչվում, նշանակվում է սնանկության կառավարիչ և սկսվում է մղձավանջը․«Սնանկության կառավարիչ նշանակվեց Աշոտ Խաչատրյանը, ով պարզվեց բոլորովին այլ շահագրգռվածություն ուներ։ Սնանկության գործընթացի ժամանակ դատավորը Ալեքսեյ Սուքոյանն էր։ 4 տարի գործը գտնվեց նրա վարույթում, ոչ մի որոշում չկայացվեց նրա կողմից, որովհետև նա հասկանում էր, որ անարդար կլինի  վտարման որոշում կայացնել, քանի որ բնակարանի ժառանգության հետ կապված բազմաթիվ հարցեր կային չլուծված, այդ բնակարանում ուրիշ մարդիկ են ապրում և նրանք էլ իրավունքներ ունեն։ Այդ 4 տարվա մեջ սնանկության կառավարիչն անընդհատ գալիս էր մեր տուն, համոզում, որ ես բնակարանը պետք է վաճառեմ։ Նա ինձ գիշերներն էր զանգում, առանց բարև տալու ինչ-որ բաներ էր ասում և հիմնական միտքն այն էր, որ բնակարանը վաճառեմ։ Մի օր էլ շատ անսպասելի պարտապանների նիստ է հրավիրվում և որոշում է կայացվում, որ բնակարանը պետք է վաճառվի։ Հաջորդ օրը սնանկության գործերի կոլեգիայում կայանում է իմ բնկարանի վաճառքի աճուրդը։  5 հոգի մարդ էր եկել՝ 3 հոգի մի կողմից, 2 տղամարդ՝ մյուս կողմից։ Մոտեցա խնդրեցի նրանց չգնել բնակարանս ու ինձ փողոցում չթողնել, բայց նրանք կոպտորեն, ինձ հրելով մտան աճուրդի ու կարճ ժամանակ անց պարզվեց, որ իմ բնակարանը գնվել է հենց այդ երկու տղամարդու կողմից»,-պատմեց Աղեկյանը՝ հավելելով, որ աճուրդից հետո այդ երկու տղամարդն իրեն կանչում են հանդիպման, առաջարկում 1000 ԱՄՆ դոլարի դիմաց տնից դուրս գալ, այլապես սպառնում են դատարան դիմելու պարագայում ավելի վատ իրավիճակ կլինի իր համար։

Ավելի ուշ պարզվում է, որ այդ երկու տղամարդկանցից մեկը՝ Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի հարազատ  եղբայրն է՝ Աշոտ Նարինյանը, իսկ մյուսը՝ Գևորգ Նարինյանի մորաքրոջ  որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, որը աշխատում է ֆինանսների նախարարությունում, ստուգումների բաժնում որպես վերահսկող։ Վերջիններս շատ արագ դիմում են ոստիկանություն,  բռնի կերպով իրենց հեռացնում են տնից, փոխում փականները ու Աղեկյանի ընտանիքը հայտնվում է  փողոցում․«Հենց այդ օրն էլ ես ինքնահրկիզման փորձ էի արել։ Այլ տարբերակ չէր մնացել։ Մի ամբողջ պետության արդարադատության համակարգ հարձակվել էր իմ վրա իմ ունեցած միակ բնակարանը ինձանից խլելու համար։

Հենց ինքնահրկիզման պահին նրանք իմ ընտանիքին կոպտորեն հեռացնում էին տնից։ Վտարման որշման տակ էլ իր ստորագրությունը դրել էր Արա Կուբանյանը, որի համար նրան խնդրել էր Գևորգ Նարինյանը։ Ավելի ուշ էլ ես հասկացա, որ սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանը  միտումնավոր էր ժամանակ ձգում, որ բնակարանը մնա նրանց։ Բայց դեպքից հետո, երբ արդեն ես դատավորների անունը տվել էի, նրանք խառնվել էին իրար, զանգում, առաջարկում էին 17 միլիոն վճարեմ, որ տունս հետ տան։ Բայց կառավարության դիմացի աղմուկից հետո ԱԱԾ-ն արդեն սկսել էր զբաղվել գործով և մտել էր սնանկության դատարան, ձերբակալել դատավորներին, Նարինյանի տնից սեփականության վկայականներ էր հանել։ Հետո նա ինքնավնասման փորձ էր արել, կալանավորվել, բայց հիմա քչերը գիտեն, որ արդեն ազատության մեջ է»,-ասաց Աղեկյանը՝ հավելելով, որ Արա Կուբանյան էլ մնաց ազատության մեջ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի շնորհիվ․ «Նա ներկայացավ դատարան, երբ Արա Կուբանյանին պետք է կալանավորեին։ Դավթյանը ներկայացավ դատարան, Կուբանյանին բաց թողեցին, և Դավթյանը Կուբանյանին նստեցնելով իր մեքենան տարավ իր հետ։ Սա է ամբողջ իրականությունը։ Հիմա էլ ես զգում եմ, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով մի բան այն չէ։ Նա բղավում է իմ վրա, չի ուզում մի շարք հարցերի վրա ուշադրություն դարձնել։ Ես հարց եմ բարձրացնում՝ ոնց է խարդախության գործով անցնող դատավորի մորաքրոջ որդին մինչև հիմա աշխատում ֆինանսների նախարարությունում, բայց ոչ ոք իմ հարցերին պատասխան չի տալիս։ ԱԱԾ քննիչը չի ուզում դրան անդրադառնալ։ Ստացվում է, որ շուրջ 7 դատավոր 10 տարի շարունակ աշխատել են մի շարքային քաղաքացու սնանկացնելու, սեփական տնից դուրս շպրտելու ուղղությամբ։ Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ մեր դատական համակարգի մասին։ Հիմա ես ոչ աշխատանք ունեմ, ոչ բիզնես ունեմ, նյարդային, սթրեսային վիճակում եմ»,-ասաց Աղեկյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո հույս էր արթնացել, որ արդարություն կլինի, բայց հիմա այլևս դրան չի հավատում։ Միակ ցուցիչը մնացել է ԱԱԾ-ում քննվող գործը, որից արդեն 1 տարի է ոչ մի նորություն չունի։ «Բայց ես շարունակում եմ կառավարությունից   պահանջել, որ իմ հարցին լուծում տան։ Փաշինյանը հայտարարում է, որ երկրում կոռուպցիա չկա, բայց Նարինյանի մորաքրոջ խարդախ որդին մինչ օրս աշխատում է իր քթի տակ։ Սա արդեն ինձ հիմքեր է տալիս չհավատալու, որ այս երկրում երբևէ հնարավոր է արդարության մթնոլորտ չլինի,-եզրափակեց Սիմոն Աղեկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում