
ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխանակել ձերբակալվածներին, դրա շրջանակներում Թեհրանը Վաշինգտոնին կփոխանցի լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել Է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական աղբյուրները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն կարող է ապասառեցնել իրանական 7 մլրդ դոլար ակտիվներ։